Նազենի Հովհաննիսյանի սոցիալական էջից․․․
«Երևանը վերևից անհավանական գեղեցիկ է: 2805 տարեկանը բոլորեց ԵՐևԱՆ ԴԱՐՁԱԾ ՄԵՐ ԷՐԵԲՈՒՆԻՆ՝ հոկտեմբերի 14- ին...
Հիշենք մեր պատմությունը, ՄԵՆՔ հիշենք ու խոսենք, շատ պատմենք ու դարձնենք հիմքը մեր կյանքի, որ մեր ձեռքից չխլեն... երբեք. ոչ երեկ ու ոչ երբեք:
Երևանը չքնաղ էր ու բարի՝ վերևից, մի տեսակ առողջ:
Բայց ներքևում էնքան հարցեր կան շտկելու, որոնցով մի կյանք դեռ պիտի զբաղվենք. ցավը շատ է, հիվանդացնում է ու չենք հասցնում հավասրակշռվել՝ էլի ենք ցնցվում:
Երևանը ՊԵՏՔ Է «առողջացնել», պետք է մարդկանց հետ շփումն ու իրական հետաքրքրությունների, խնդիրների, հարցերի կամ փոքր ուրախությունների հիմքն ու պատճառները բացահայտենք, թերին շտկենք, չարը վանենք, Սերը հետ բերենք...
Խոսելու ու քննարկելու, հետևաբար ԱՆԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ կա:
Ես իմ բոլոր հուսահատությունները խորը մի տեղ եմ պահել, որ Էլ ժամանակ չկորցնեմ:
![Նազենի Հովհաննիսյան, hoonch](../../../images/ancudarc/2023/Nazeni-Hovhannisyan-hoonch.jpg)
Ես ուժեղանալու եմ էնքան, որ կարողանամ ԲԱՆ ՓՈԽԵԼ:
Որ Հողիս վրա պակաս ամուր կանգնած չզգամ, քան երկնքում էի, իսկ էնտեղ պահի տակ ավելի ամուր էի:
Վերաիմաստավորման ու գործողությունների ճանապարհն եմ ընտրել ես, իմ լացուկոծը թող մնա խորը դարակում, ոչ թեթևացնում է ոչ էլ անցնում...հոգիս է մաշում միայն, իսկ ես Կա՛մքս եմ ուզում կոփել, ուրեմն պիտի լռեցնեմ ու անցնեմ գործի, թուլանալու ճոխությունը հաստատ մեզ չենք կարող թույլ տալ:
Էդքանն էի ուզում ասել:
Էլի խառը ստացվեց երևի, կներեք...
Երևանը քաղաք- երազանք է, Օդապարուկով ամենաբարձր կետում ամենից ՎԱՌՆ ես դա հասկանում, ու գիտակցում, որ մեզնից խլել են ամենաթանկը. մեր Երկրում ապրելու ու իրար սիրելու Երազանքը:
Այդ երազանքն ինձ համար գործողություն է. ամենօրյա ԱՆՀՈԳՆԵԼ գործողություն՝ չնայած հիասթափությունների, ատելության կամ ահասարսուռ պառակտման:...
Երազանք՝ Երկրի ու սիրո՝ միմիայն ԳՈՐԾՈՎ:
Հ.Գ. Պինդ բռնեք Երազանքը ու մի կոտրվեք, անելիքը շատ է, ժամանակը.... ու կյանքը՝ կարճ: Երկիրը՝ մեկը: Միակը: ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆԸ:»
Add comment