• 03 july, 2024
     Էլինա Դանիելյան՝ Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն

    Էլինա Դանիելյան՝ Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն

    Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն:

    Ռումինիայի Յասի քաղաքում կայացած առաջնության վերջին տուրում Դանիելյանը հաղթել է Մայ Նարվային (Էստոնիա) և 11 տուրերի արդյունքում վաստակած 9 միավորով զբաղեցրել առաջին տեղը՝ միաժամանակ նվաճելով կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:

    Էլինա Դանիելյան՝ Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն

    Նշենք, որ այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում (անհատական առաջնություններ):

    Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հիանալի ելույթ է ունեցել նաև երիտասարդ շախմատիստուհի Աննա Սարգսյանը. նա 7,5 միավորով գրավել է 5-րդ հորիզոնականը: Սարգսյանը ևս նվաճել է աշխարհի գավաթի և ՖԻԴԵ-ի «Grand Swiss» մրցաշարի մասնակցության ուղեգիր:

    Էլինա Դանիելյան՝ Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոնՀայաստանի մյուս ներկայացուցիչներից 17-ամյա Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով գրավել է 21-րդ հորիզոնականը և լրացրել կանանց միջազգային վարպետի նորմա: Առաջնությանը մասնակցել են նաև Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը:

    Նշենք նաև, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն էր:

    Էլինա Դանիելյան՝ Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն

    Նյութի աղբյուր՝ https://escs.am/

    Ոսկեվազի Գինու Գործարան

    dfgd gdfg dfgd

    Previous

    Քիչ - քիչ կորչում է... Թամարա Ավանեսյան

    Little by little disappears... Tamara Avanesyan

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.