• 01 july, 2024
     ԱԳՈՒԼԻՍ, Մուտք

    ԱԳՈՒԼԻՍ, Մուտք

    Հին է հայոց Գողթան լեռնաշխարհը, հազարամյակներից էլ հին: Մարդկային միտքը դժվարանում է մտաբերել հազարամյակների ափերի մեջ ապրած այդ լեռնաշխարհի տարիքը: Դարերի ներքո, արևի կիզիչ ճառագայթներից ու խելացնոր հողմերից պղնձացած ու ծերացած Գողթնի լեռների գրկում հնուց ի վեր երկնել ու արարել են մեր նախնիները, շենացրել այդ լեռների փեշերին ու բարձունքներում ծվարած բնակատեղիները, ավանդել հայ երգն ու երաժշտությունը, բառն ու բանը:

    Այդ լեռնաշխարհի զարդը Գողթնի գեղեցկուհին է, ոչ այնքան հեռու անցյալում բուռն ու շռնդալից քաղաքային կյանքով ապրած միջնադարյան Ագուլիսը:

    Ագուլի՜ս... Գողթնի ու գողթնեցու այս հիշարժան քաղաքի մասին պատմությունը բազմաթիվ ու բազմալեզու հուշ ու հիշատակներ է թողել: Իսկ Ագուլիսի գեղեցիկ կիրճը հին դարերից ծոց առած պահել ու մեզ է հասցրել ագուլիսեցու դժվարին ու մաքառումներով առլեցուն կյանքի բազմաթիվ վկաներ ու հուշարձաններ: Հուշարձաններ, որոնք դարերի բովով անցել և պատմության իմաստությամբ շարադրում ու բարեբանում են Ագուլիսի անցած-գնացած դարերի բուռն պատմական անցուդարձը, նրա բազմամյա մշակույթի պատմությունը:

    Ագուլիսի վարպետների, գրի ու գրչության մշակների մտքի ու ձեռքի, ինչպես և դարերի անցուդարձի շատ վկաներն այստեղ դաջվել-մնացել են որպես վանք ու եկեղեցի, գեղեցկատես ապարանք ու աղբյուր, քանդակ ու տապանաքար, խաչքար ու ձեռագիր մատյան, երգ ու երաժշտություն, հուշ ու պատգամ...

    Եվ այդ կանգուն ու ավերակ վկայախոսների, նրանց բեկորների, գրչագիր մատյանների ու վիմագրերի, շաղ տված բազմաթիվ արժեքների համր, բայց խոսուն բարբառումներից է ծնվել այս գիրքը, որն Ագուլիսի բազմամյա մշակույթի համապարփակ ուսումնասիրման առաջին փորձն է:

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.