• 03 july, 2024
     Էրեբունի-Երեւանի օրն է

    Էրեբունի-Երեւանի օրն է

    Իր սոցիալական էջերում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել՝ շնորհավորելով Էրեբունի-Երեւանի օրը, նշելով այն շուքով չնշելու պատճառները։ 

     

    «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ,
    Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երեւանի օրը։ Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։
    Այդուհանդերձ, մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր։ Դրանք վերաբերում են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, մշակույթին ու հատկապես, տրանսպորտային բարեփոխումներին։ Այդ ծրագրերը Ձեր դատին կներկայացնենք առաջիկա շաբաթներին՝ երեւանյան օրերի ընթացքում։
    Մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երեւանը, միշտ եւ բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը։ Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը։
    Տոնդ շնորհավոր, Երեւա՛ն»։ 

    Erebuni-Erevan2021

    Ոսկեվազի Գինու Գործարան

    dfgd gdfg dfgd

    Previous

    Քիչ - քիչ կորչում է... Թամարա Ավանեսյան

    Little by little disappears... Tamara Avanesyan

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.