ՀՀ, ք․ Սպիտակ, Շահումյան 5/7

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականին: Զբաղվում է մարդու իրավունքների ջատագովությամբ, միավորում ժողովրդավարության, հանդուրժողականության սկզբունքները:

spitakhelsinki-1.jpg

Կազմակերպության առաքելությունն է որակյալ ծառայությունների միջոցով հզորացնել Լոռու մարզի կանանց, նպաստել նրանց և երեխաների կյանքի որակի բարելավմանը։

spitakhelsinki-2.jpg

Մեր տեսլականն է ունենալ հասարակություն, որում կլինեն ուժեղ, սեփական իրավունքներին տեղյակ ու տեր կանգնող կանայք։

2018 թվականին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը հիմնադրել է «ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈւՇԱԿ» սոցիալական ձեռնարկությունը՝ նպատակ ունենալով նպաստել «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ կայունությանն ու Լոռու մարզի կանանց տնտեսական հզորացմանը։

Կազմակերպության գործունեության շրջանակից օգտվում են խոցելի խմբերի կանայք/ երեխաներ, ովքեր՝ 

  • ունեն հաշմանդամություն
  • ենթարկվել են ընտանեկան բռնության
  • միայնակ կամ բազմազավակ մայրեր են
  • չունեն մասնագիտություն
  • արտագնա աշխատանքի մեկնած ամուսինների կանայք են
  • ազգային ու սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են
  • Արցախից բռնի տեղահանվածներ են
  • ենթարկվել են սեռական բռնության
  • մինչև 12 տարեկան երեխաներ են (բռնության ենթարկված ընտանիքների)։

Իսկ շահառուներին ԶՈՐԵՂԱՑՆԵԼՈՎ՝ իրականացնում ենք․

  • իրազեկում
  • վերապատրաստումներ
  • սոցիալ-իրավաբանական և հոգեբանական ծառայություններ 
  • ապահով տարածքների ստեղծում․ միջավայր, որտեղ կինն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, կիսվել սեփական մտքերով, գաղափարներով ու մտահոգություններով։

Կազմակերպությունն ունի կայուն, պրոֆեսիոնալ և բազմաֆունկցիոնալ թիմ, արդյունավետ կառավարման մեխանիզմներ և համակարգային մոտեցում՝ աշխատանքի գնահատման ու բարելավման հարցում:

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
ՀՀ, ք․ Սպիտակ, Շահումյան 5/7