• 23 հուլիս, 2025
     Նաիրա Խառատյան, ընտանեկան և քվանտային հոգեբան

    Նաիրա Խառատյան, ընտանեկան և քվանտային հոգեբան

    - Բարև Ձեզ տիկին Խառատյան։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Կա՞ մի հիշողություն Ձեր մանկությունից, որը կարող եք առանձնացնել։  

    - Բարև ձեզ։ Ես նույնպես շնորհակալ եմ` գեղեցիկ հնարավորության համար։ 

    Այո, կա։ 

    Հայրս սիրված բժիշկ էր։ Մի անգամ` նա ծանր հիվանդին ասաց. «Հիմա մենք երեքով ենք. ես, դու, հիվանդությունը։ Եթե դու հիմա որոշում կայացնես` ընտրես ինձ, վստահես ու կրկնես «Ես շնորհակալ եմ, որ այսօրվանից առողջ եմ» միտքը, դու 1 շաբաթից կլինես քո տանը։ Եթե ընտրես բողոքելն եւ դժգոհելը` չեմ կարող ասել` որտեղ կլինես»։

    Հիվանդը 1 շաբաթից իր ոտքով դուրս գրվեց, իսկ ես լրջորեն մտածեցի մտքի ուժի մասին։

     

    - Շատ հետաքրքիր է )) Իսկ ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։ Դա հստակ որոշում էր, թե՞ ինքնաբուխ ճանապարհ։

    - Երբ հանդիպում էի դժվարության, վստահ ասում էի. երբ մեծանամ` դառնալու եմ հոգու բժիշկ, որ այլևս ոչ ոք չկարողանա ոչ մեկի հոգին ցավացնել… Ու երկու մասնագիտության մեջ ընտրեցի հոգեբանությունը։

    Naira-Kharatyan-yntanekan-qvantayin-hogeban-hoonch.jpg

    - Ի՞նչ նշանակություն է ունեցել կրթությունը Ձեր կյանքում՝ ոչ միայն որպես մասնագիտական հենարան, այլ նաև՝ որպես անձի ձևավորման գործոն։ Ես գիտեմ Ձեր երկար կրթական ուղու մասին, պատմենք նաև մեր ընթերցողներին)) 

    - Տարիներ հետո հասկացա, որ հոգեբան ծնվում են, քանի որ ինձ չէր բավարարում իմ կրթությունն ու ստացած գիտելիքով տրված հնարավորությունները, և 46 տարեկանում, առանց վարանելու` որոշել եմ գնալ մասնագիտական կատարելագործման, ընտրելով Ընտանեկան, հետո` Քվանտային հոգեբանության ոլորտները։ Դրանք իմ հիմնաքարերն են, որոնց վրա հիմա ես հաստատուն եմ։ 

     

    - Եղե՞լ են պահեր, երբ կասկածել եք՝ ճիշտ ուղու վրա եք։ Եթե այո, ինչպե՞ս եք հաղթահարել։

    - Երիտասարդությունս անցել է համատեղելով ուսուցչի և սոցիալական ոլորտի հոգեբանի աշխատանքը։ Սակայն կյանքը ստիպեց ինձ` խորամուխ լինել մարդու և Տիեզերքի համագործակցության պատճառահետևանքային կապերի մեջ։ Ես այլընտրանք չունեմ, քան` բոլոր հարցերիս պատասխաններն ուսումնասիրելը և ստանալը։

     

    - Ինչո՞վ է նեյրոհոգեբանությունը տարբերվում հոգեբանությունից։ Ինչո՞ւ ընտրեցիք մասնագիտական նաև այդ ուղղությունը։

    -  Եթե ուշադիր նայեք, մարդու ուղեղի նեյրոնային կապերը ճիշտ և ճիշտ Տիեզերքի գալակտիկաների պատկերն են։ Որքան զարմացած էի, երբ ուսումնասիրելով` գիտակցում էի մարդու ուղեղի նեյրոնների` մտքի անսահման հնարավորությունների շնորհիվ բուժվելու մասին։ Ես ընտրեցի նեյրոնների Անսահմանությունը, որը 21֊րդ դարի վերջին ձեռքբերումն է։ Հոգեբանության տեսակները նեղ են դրա դիմաց։

    hoonch-Naira-Kharatyan-yntanekan-qvantayin-hogeban.jpg

    - Առաջին աշխատանքային փորձը երբեմն ամենադժվարն է։ Հիշու՞մ եք Ձեր առաջին խորհրդատվության դեպքը։ Ինչպիսի՞ն էր այդ փորձը Ձեզ համար։

    - Հիշո՞ւմ եմ. աղջիկ էր, ում վստահությունը չարաշահել էին…Նա մեծ հոգեբանական պատնեշ հաղթահարեց, երբ հասկացավ, որ գիտակցված քայլերի ընտրությունն է կերտում իր ապագան։ Սովորեց, դարձավ պահանջված բժիշկ, բնական է` վերակառուցելով իր կյանքը։

     

    - Ի՞նչ մարտահրավերների եք հանդիպել հոգեբանության բարդ աշխարհում։ Որքա՞ն ժամանակ անց սկսեցիք վստահ զգալ Ձեզ մասնագիտական միջավայրում։

    - Հոգեբանությունը միշտ համեմատում եմ Հորիզոնի հետ։ Որքան էլ սեփական մարտահրավերների հաղթահարումն ինձ բերեց նորագույն հոգեբանություն, և 46֊ից հետո սկսեցի ինձ համարել մասնագետ, ամբողջական պատկերացում կազմել, վարելով մարդու «Դեպքը», ...մինչ այսօր` ուսումնասիրում եմ մեր արդի աշխարհի նորությունները։

    hoonch-Naira-Kharatyan-hogeban-girq-knog-hogekertman-uxxin.jpg

    - Իսկ այժմ ինչ մարտահրավերներ ունեք։

    - Մի ահռելի սերունդ, գիտակցելով, որ Ընտանիքի կառույցը սկսում և հիմնում են 0 գիտելիքով` կարող են իրենց զավակներին դարձնել երջանիկ` երբ սովորեն “Ընտանեկրթության ծրագիրը”` տարրական գիտելիքներ կին և ամուսին դառնալու մասին, բայց... ապրում են կրկնելով հին սխալները։ Հուսամ` կհասցնեմ այդ ծրագիրը թողնել սերունդներին։ ՌԴ֊ն իր մեծ ազգային թերությունը` ալկոհոլիզմը չփոխանցեց սերնդե սերունդ, այլ հաղթահարեց “Երիտասարդ ընտանիքի դպրոց” հիմնելով, ուր սկսեցին սովորել Ծնող դառնալու Արվեստը։

     

    - Հոգեբանության դերը մեր ժամանակներում դարձել է ավելի ակտուալ ու բազմաշերտ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այսօր հոգեբանությունը իրականում, պարզապես մասնագիտությո՞ւն, թե՞ կենսաձև։

    - Վաղուց այն վերածվել է կենսաձևի արտասահմանում` ԱՄՆ, Եվրոպա, առաջադեմ 5֊յակում։ Այդ մշակույթը մեր Սփյուռքը դանդաղ բերում է նաև Հայաստան, ինչը հույս է ներշնչում, որ մեր զավակները կապրեն ապահով Երկրում։

     

    - Ի՞նչն է ամենամեծ արգելքը, որ մարդիկ չեն դիմում հոգեբանի։ Ինչպե՞ս կարելի է այն հաղթահարել։ 

    - Հաճախ` ասում են պատճառը դրամն է, մինչդեռ`դրամ կա ամեն ինչի համար, եթե ցանկանաս։ Աբսուրդ է` դժբախտ լինել և դրամը ծախսել ոչ թե երջանկանալու, այլ` գնումների վրա։ Որովհետև` Երջանիկ լինելը ջանքեր է պահանջում, իսկ օրեր սպանելը` ոչ։ Որովհետև` «Իմ ծնողը չի դիմել հոգեբանին,մենակ հաղթահարել է խնդիրները, ես էլ կարող եմ...» կարծրատիպն է խանգարում։ Դա նույնն է` թե ամեն օր շրջանցես նոր` 10 մետրանոց կամուրջը, և կտրես 100 կմ ոլորաններով ճանապարհը, որ հասնես գործի…) Կամ` ձախ ձեռքով կախես աջ ականջօղդ…)

     

    - Հնարավո՞ր է, որ մարդը դիմի հոգեբանի՝ ոչ թե «խնդրի» պատճառով, այլ՝ ինքնաճանաչման համար։

    - Իհարկե։ Հիմա շատ են կրեատիվ, հաջողակ լինել ցանկացող երիտասարդները։ Դա իմ սիրելի զբաղմունքն է, որի ընթացքում ես իմ այցելուի հետ կրկին աճում, երջանկանում եմ, քանի որ զուրկ ենք նեգատիվը հաղթահարելու ջանքերից։

    Naira-Kharatyan-hogeban-hoonch.jpg

    - Ի՞նչ խորհուրդ կտաք մարդուն, ով երկար ժամանակ «տատանվում է» դիմել հոգեբանի, բայց չի համարձակվում։

    - Խորհուրդ կտամ օրինակ վերցնել Եվրոպայի բնակիչներից, ովքեր այցելում և հեշտությամբ ազատվում են դժբախտ ու անհաջողակ լինելուց, ասելով. «Սա ընդամենը միտք էր, որը կարող եմ փոխել հոգեբանի հետ»։

     

    - Երբ դժվար պահեր եք ունենում, ինչպես եք Ձեր մեջ էներգիա և մոտիվացիա գտնում։ 

    - Ես անվերապահ վստահում եմ Տիեզերքի և իմ բանական Ես֊ի երկխոսությանը, որի ընթացքում «դժվարությունը» վաղուց ընդունում եմ որպես լոկ աճի գործոն, դրական, օրինաչափ շրջադարձ, և հանգիստ անցնում կյանքի հաջորդ փուլին։

     

    - Որն է Ձեր ամենահամարձակ քայլը, որը նաև շրջադարձային էր Ձեր համար։

    - Ես կազմել եմ հրաշալի Ընտանիք, ունեմ 2 զավակ, ովքեր իրենց ոլորտում ճանաչված են։ Սակայն կյանքի մի փուլում ամուսինս` սեփական գործից ելնելով, ընտրեց ընտանիքից հեռու ապրելը, և չվերադարձավ։

    24 միայնակ մաքառումի տարիներ հետո`որոշում կայացրի ընդունել ինձ արված նոր ամուսնության առաջարկը։ Ես շնորհակալ եմ Տիեզերքին` ազնիվ ու աշխատասեր Ամուսին ունենալու համար։

    Naira-Kharatyan-amusnu-het-hogeban-hoonch.jpg

    - Սիրելի Նաիրա, մի քիչ խոսենք Ձեր անձնականի մասին))) Մի քիչ պատմեք Ձեր ընտանիքի, երեխաների մասին։

    - Կարծես թե` արդեն պատմեցի. չեմ սիրում գովեստով զբաղվել։ Կասեմ, որ դժվարության բովով անցած երեխան երբեք չի լինում անհաջողակ ու մեծամիտ։ Կյանքը նրանց կոփում է։ Հիմա իմ թոռնիկներն իմ Տիեզերքն են։ 

     

    - Երեխաների համար ի՞նչ է նշանակում ունենալ պայքարող, աշխատող, չկոտրվող մայրիկ։ 

    - Նշանակում է` մոր օրինակին հետևելով, դառնալ նրա նման։ Այո, նրանք այդպիսին են։ Երբ պատահմամբ նաև իմանում են` ում թոռներն են, հասկանալի է դառնում` որտեղից են ձեռքբերումները։

    Naira-Kharatyan-qvantayin-hogeban-hoonch.jpg

    - Ի՞նչ եք կարծում՝ այսօր ի՞նչ մարտահրավերների է հանդիպում կինը՝ աշխատելու և ինքնադրսևորվելու ճանապարհին։ Եվ ինչո՞ւ պետք է նա միշտ լինի ժամանակին համաhoonch))) 

    - Կնոջ համար այսօր, քան երբևէ` ստեղծված են տարբեր մեծ առաջընթաց ունենալու հնարավորություններ։ Կից` կտեղադրեմ այն կանանց խոսքերը, ովքեր մի քանի այցից` ձեռք են բերում բարձր ինքնագնահատական, և քայլ անում դեպի մեծ Բիզնես, կամ` կայանում իրենց ոլորտում։ Ամեն ինչ կյանքում որոշում է Սեփական Ինքնարժեքի Ադեկվատ Զգացումը։ Եթե այն առկա է, Կինը դառնում է հրաշք մեղեդի, և "հնչում է" ինչպես եզակի Արվեստի գլուխգործոց։

     

    - Ինչպե՞ս է կայացած կինը փոխում ընտանիքը, շրջապատը, նաև՝ ինքն իրեն։ 

    - Նա հղկում և կատարելության է հասցնում ցանկացած երևույթ, իր, անձ, ինչն իր գիտակցականի տիրույթում է։

    Naira-Kharatyan-hoonch-yntanekan-qvantayin-hogeban.jpg

    - Որպես հոգեբան և ԿԻՆ, ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, մայրիկներին:

    - Ամենքս ձեռք ենք բերում մի մասնագիտություն, բայց շատ քչերն են անցնում Կնոջ և Ինքնաճանաչման ուղին, որը տանում է դեպի Կայացում` դեպի Հաջողակ Կին։ Խորհուրդ կտամ  հոգեբանի շնորհիվ` բացահայտել Բնությունից ձեզ տրված  գանձերը, որոնք հաճախ քնած են, և դուք փնտրում եք այն։ Դուք կարող եք գտնել և հասնել ձեր լավագույն տեսակին, որն անշուշտ, գոյություն ունի։

     

    - Շատ շնորհակալ եմ գեղեցիկ, խորհուրդներով լի հարցազրույցի համար։ Հուսով եմ ևս մեկ հարցազրույցի, քանի որ Ձեզանից շատ բան ունենք սովորելու ))

    Սիրով hoonch.am թիմ՝

    Հարցազրույցը պատրաստեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը

    hoonch-harcazruycner.jpg

    Քրիստինե Մալաքյան, Ֆրիլանսեր, իրավաբան, թարգմանիչ

    Քրիստինե Մալաքյան, Ֆրիլանսեր, իրավաբան, թարգմանիչ

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: