

Զրուցում ենք ֆեյսբուքյան հարթակում 20,000 և ավել անդամ ունեցող «Տաղանդավոր հայուհիներ» խմբի ադմին, Արմինե Սարգսյանի հետ։
- Բարև Ձեզ սիրելի Արմինե, ինչպե՞ս որոշեցիք ստեղծել նման խումբ։
- Միտքը վաղուց կար խումբ ստեղծելու և տաղանդավոր կանանց ու աղջիկներին մի տեղ խմբավորելու։
Անցյալ տարի դեկտեմբերին որոշեցի իրագործել։
Խումբը գնալով ավելի հայտնի է դառնում և մեր հրաշագեղ հայուհիները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց հրաշք գործունեությունը ավելի նորովի ներկայացնելու։
- Բացի Ձեզանից, խումբը այլ ադմիններ ո՞ւնի:
- Խումբը ունի մոդերատորներ, որոնք ինձ հարազատ և մտերիմ աղջիկներ են և օգնում են ինձ ամեն ինչում։
Մենք կարծես մի ընտանիք լինենք և հենց մեր համերաշխությունն է խմբի մթնոլորտի գրավականը։
Ուզում եմ ասել ,որ մեր հայ կանայք ամենատաղանդավորն են և հիացմունքի արժանի։
Հայ կինը կարող է ամեն ինչ միայն թե սիրով պետք է դա անի։
Իսկ իմ խմբի աղջիկներին ցանկանում եմ ասել ,որ բոլորին շատ սիրում ու գնահատում եմ և ցանկանում նորանոր հաջողություններ և մեծ վերելքներ։
Դուք ամենալավն եք։
Ladyblog.am թիմը մաղթում է մեծամեծ հաջողություններ մեր տաղանդավոր կանանց և աղջիկներին։
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 2025-09-16 09:36:00
Պոպոքի փառատոն 2025, Վայոց Ձորի մարզ, Հերհեր գյուղ
- 2025-09-15 10:51:00
Gabi Asatryans – «Սիրուն Հայուհի» դպրոցական հավաքածու
- 2025-08-11 14:16:00