Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի ծնվել է 01․07․1920թ․ Սուխումում, Ռուսական Կայսրություն, հայ սովետական վիրաբուժ։

Բժշկական գիտությունների դոկտոր՝ 1967, պրոֆեսոր՝ 1968, ՀՍՍՀ ԳԱ թղթ․ անդամ՝ 1977։ ՀՍՍՀ վաստակավոր բժիշկ՝ 1963։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ 

Ավարտել է ԵԲԻ՝ Երևանի բժշկական ինստիտուտ, 1943 թվականին։

1949 թվականից եղել է Կապանի շրջանային հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչը և գլխավոր բժիշկը։

ՀՍՍՀ-ում 1962 թվականին հիմնել է կրծքային վիրաբուժության ամբիոնը և կլինիկա։ 

1963-1988 թվականներին եղել է  Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի հիմնադիր-ռեկտոր, 1997 թվականից՝ ռեկտորի խորհրդական։

Ավդալբեկյանը ՀԽՍՀ-ում թոքերի վիրաբուժության հիմնադիրն է։

Աշխատանքները վերաբերում են կրծքային և որովայնային վիրաբուժության հարցերին․ 1949 թվականին Հայաստանում առաջինն է ներդրել ինտուբացիոն նարկոզը, 1951 թվականից կատարել արմատական վիրահատություններ՝ թոքերի քրոնիկ, թարախային բորբոքումների և կերակրափողի հիվանդությունների ժամանակ՝ 1952թ․, 1962 թվականից սրտում պատվաստել էլեկտրախթանիչներ։

1970 թվականից հանդիսացել է վիրաբուժների միջազգային ասոցիացիայի անդամ։ 

Ուսումնասիրել է սպիտակուցալուծիչ ֆերմենտների և կենսաբանական ակտիվ նյութերի օգտագործման հնարավորությունը թոքերի թարախակալումների բուժման ընթացքում և ֆունկցիոնալ-ձևաբանական ու իմունակենսբանական փոփոխությունները թոքերի ինքնանույնափոխպատվաստման ժամանակ (փորձնականում)։

 

Նյութի աղբյուրը՝ Հայկական Համառոտ Հանրագիտարան