Հերմինե Ղարագյոզն է: ֆրանսիական կինոյի և թատրոնի հայազգի դերասանուհի, գրող, լուսանկարիչ:
Ծնվել է 1938 թվականին Փարիզում, հայոց ցեղասպանությունից փրկվածների ընտանիքում:
Հերմինե Ղարագյոզը երկու փոքր դերերից հետո դարձել է Ժակ Ռիվետտի թիմի անդամ և խաղացել «Out 1, noli me tangere» ֆիլմում` կատարելով Մարիի դերը, այնուհետև խաղացել է Ռիվետտի «Մենամարտ », «Կարուսել», և «Գաղտնի պաշտպանություն» ֆիլմերում։
Ղարագյոզը Ռիվետի ֆիլմերում նկարահանվելուց հետո սակայն շարունակել է նրա հետ համագործակցությունը, այս անգամ որպես լուսանկարիչ մասնակցելով «Չորսի բանդան» (La bande des quatre, 1984) ֆիլմի ստեղծման աշխատանքներին։
Ղարագյոզի ֆիլմագրությունը իհարկե չի սահմանափակվում միայն Ռիվետտիի ֆիլմերում նկարահանվելով, և նա շարունակելով իր դերասանական կարիերան, հանդես է եկել Ժաննա Մորոյի «Լույս», Միշել Ռոզյեի «Իմ կարմիր սիրտը», Ռոբերտ Կրամերի «Ատրճանակներ» ֆիլմերում:
Հերմինե Ղարագյոզը նկարահանվել է նաև մի քանի հեռուստատեսային ֆիլմերում, խաղացել նաև թատրոնում, իսկ 2006 թվականին որպես լուսանկարիչ մասնակցել է Փարիզի Parc de la Villette-ում կայացած «Հայկական հուշեր» ցուցահանդեսին՝ Հայաստան, Թուրքիա և Սիրիա ճանապարհորդությունների ժամանակ իր կատարած լուսանկարներով։
Մահացել է 2021 թվականին:
Հետաքրքիր է նաև․․․
Զապել Եսայան, արձակագիր, բանաստեղծ, ուսուցիչ
- 27.05.2024
Լուիզետ Տեկսիե՝ Արփինե Հովհաննիսյան
- 09.12.2022
Քեռի` Արշակ Գավաֆյան
- 16.05.2021
RECENT
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
SUBSCRIBE
More Stories
All Rights Reserved © 2025