• 01 july, 2024
     «Մեռնող կարապը», Roots Classic Dance Studio` բալետի դպրոց, ստուդիա

    «Մեռնող կարապը», Roots Classic Dance Studio` բալետի դպրոց, ստուդիա

    Roots Classic Dance Studio-ն հիմնադրվել է 2019թ․՝ անցնելով պատերազմի, քովիդի համաճարակի միջով։

    Անվանման Roots մասը հենց այն մասին է, որ բալետը ցանկացած պարի հիմքն ու արմատներն է։ Բալետի դպրոցի փիլիսոփայությունն է՝ բազմակողմանի կրթել երեխաներին, օգնել մեծերին հասնել երազանքներին, հասանելի դարձնել բալետն ու կոտրել այս արվեստի շուրջ ծառացած կարծրատիպերը, իսկ պրոֆեսիոնալներին լավ հիմք ու արմատներ տալ։

    Ստուդիայի համահիմնադիրներն են Ահարոն Պետրոսյանն ու Սաթի Ավագյանը։

    Պարուսույցներն են բալետի արտիստներ Ահարոն Պետրոսյանը և Լիլիթ Փալանջյանը։

    Գործում են մեծերի, փոքրերի, մամա+բալիկ խմբեր, որոնցից յուրաքանչյուրի համար մշակվում է հատուկ ծրագիր։ 

    Դպրոցում նաև գործում են օնլայն դասեր, հիմնական սաները սփյուռքի հայրենակիցների բալիկներն են։  

    Պարուսույց՝ Ահարոն Պետրոսյան
    Ահարոն Պետրոսյանը Երևանի Օպերայի և բալետի թատրոնի նախկին մենակատար է և կորդեբալետի արտիստ։ Պարել է Ռոմեո, Պարիս, Նարեկացի և այլն (2007-2019թթ): Այժմ դասավանդում է դասական պար Պարարվեստի քոլեջում։ 2021-2022թթ եղել է Ռուդոլֆ Խառատյանի օգնականը՝ ԵԹԿՊԻ-ի պարարվեստի ռեժիսուրա բաժնի առաջին և երկրորդ կուրսերը ղեկավարելիս։ 

    Պարի նկարագրություն

     

     

    Հասցե Մոսկովյան 5
    Հեռախոս՝ +374 44 39 40 45
    Հեռ․ +374 43 39 40 45
    URL: rootsdance.am 

    facebook.com/rootsclassicdance

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.