Բաղադրիչներ
- Մակարոն - 150 գրամ
- Հավի ձու - 3 հատ
- Մայոնեզ - 1 ճաշի գդալ
- Կանաչի (համեմ, սամիթ, կանաչ սոխ կամ մաղադանոս)
- Աղ, սև պղպեղ
- Բուսայուղ - 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Եփում ենք մակարոնները եռացող ջրում: Ջրի մեջ ավելացնում ենք աղ ըստ ճաշակի: Երբ մակարոնները եփում են, հեռացնում ենք ջուրը: Այդ ընթացքում խորը տարայի մեջ լցնում ենք ձուն, աղը և սև պղպեղը: Լավ լվանում ենք կանաչին և չորացնում ենք: Ապա մանր կտրատում ենք: Ավելացնում ենք ձվի վրա: Լավ խառնում ենք, ավելացնում ենք մայոնեզ, նորից լավ խառնում ենք: Կարող ենք խառնել նաև հարիչով: Պետք է ստացվի համասեռ զանգված: Վերցնում ենք ջերմադիմացկուն ձևաման, որով և կարող ենք մատուցել: Հատակը և պատերը պատում ենք բուսայուղով: Լցնում ենք եփված մակարոնները, վրան լցնում ենք ձվի սուսը: Ջեռոցը տաքացնում ենք 200 աստիճան: Մակարոնը տեղափոխում ենք ջեռոց և եփում ենք 15-20 րոպե: Կարող ենք մատուցել: Բարի ախորժակ
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
RECENT
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
SUBSCRIBE
More Stories
All Rights Reserved © 2025