Աստղիկ ուսումնական կենտրոնը բացվել է 2017 թվականին։
2-ից 14 տարեկան երեխաներին տրվում են հետեւյալ ծառայությունները․
- Արվեստի խմբակ
- Հոգեբանի խմբակ
- Անհատական պարապմունքներ Հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, վարքային թերապիստի
- Պատրաստվում ենք դպրոցին հոգեբանի հետ ծրագիր ։
- Դասապատրաստում 1-4 դասարանի երեխաների համար։
- Լեզուների ուսուցմում (անգլերեն, ռուսերեն խմբային և ահատական պարապմունքներ):
- Նկարչություն
- Տիկնիկագործություն
- Փայլերով, ներկերով կտավների նկարչություն
- Ծեփագործություն
- Կավագործություն
- Տեքստիլ նկարչություն
- Արվեստի խմբակ
- Բատիկա
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոնը աշխատում է երկուշաբթիից շաբաթ ժամը 8-ից մինչև 5-ը։
Լոգոպեդի ծառայություն․
- Խոսքի զարգացման հապաղում
- Խոսքի ընդհանուր թերզարգացում
- Ընթերցանության, գրելու խանգարում
- Թլվատություն, ռնգախոսություն
- Կակազություն, անխոսություն

Հոգեբանի աշխատանքը երեխաների և դեռահասների հետ ուղղված է նրանց հոգեբանական առողջության պահպանմանը, զարգացման առանձնահատկությունների բացահայտմանը և աջակցությանը դժվարին փուլերում։ Յուրաքանչյուր երեխա և դեռահաս ունենում է իր յուրահատուկ հոգեբանական կարիքները, և մասնագետի նպատակը նրանց բնականոն զարգացմանն ու ինքնաճանաչմանն աջակցելն է։
Հիմնական ուղղությունները․
- Զարգացման առանձնահատկություններ – խոսքի, մտավոր, սոցիալական և էմոցիոնալ զարգացման գնահատում ու աջակցություն։
- Վարքագծային դժվարություններ – ագրեսիա, բարկության վերահսկում, հակասոցիալական վարք։
- Զգացմունքային խնդիրներ – վախեր, անհանգստություն, սթրես, դեպրեսիվ դրսևորումներ։
- Ուսուցման դժվարություններ – ուշադրության պակաս, հիշողության և կենտրոնացման խնդիրներ, դպրոցական հարմարվողականություն։
- Ընտանեկան և միջանձնային հարաբերություններ – ծնողների հետ կոնֆլիկտներ, եղբայր-քույրերի հարաբերություններ, ընկերական շրջապատում հարմարվելու խնդիրներ։
- Դեռահասության հոգեբանական դժվարություններ – ինքնության որոնում, ինքնագնահատականի անկում, ապագայի անորոշության հետ կապված վախեր։
Աշխատանքային մեթոդներ և գործիքներ
- Խաղաթերապիա և արտ-թերապիայի մեթոդներ (նկարչություն, հեքիաթ, ավազի թերապիա, կավաթերապիա)։
- Անհատական և խմբային խորհրդատվություն։
- Ծնողական խորհրդատվություն՝ արդյունավետ դաստիարակչական մոտեցումների համար։
- Սոցիալ-հոգեբանական հմտությունների զարգացում՝ հաղորդակցություն, ինքնավստահություն, սթրեսի կառավարում։
- Հոգեբանի աջակցությունը օգնում է երեխային և դեռահասին հաղթահարել ներքին դժվարությունները, զարգացնել իր ուժեղ կողմերը և գտնել սեփական տեղը շրջապատող աշխարհում։

Կավագործություն մեծերի և փոքրերի համար։
Կավը ունի բուժական, հանգստացնող հատկություն։ Այն օգնում է ազատվել սթրեսից, հաղթահարել բարդ հոգեվիճակները, զարգացնում է զգայական հատկություններ` մատների մանր մկանները, մոտորիկան։
Կավագործությունը ստեղծագործական և թերապևտիկ գործընթաց է, որը․
- Զարգացնում է մոտորիկան ու կոորդինացիան
- Խթանում է երևակայությունը և կենտրոնացումը
- Նվազեցնում է սթրեսը
- Օգնում է արտահայտել զգացմունքները
- Բարձրացնում է ինքնավստահությունը։

Տիկնիկագործությունը կիրառական արվեստի մի տեսակ է, որի պատմությունը ծնունդ է առնում հեթանոսական ժամանակներից։ Տիկնիկը պատկերում է մարդուն և իրականացնում տարբեր դերեր, այդ իսկ պատճառով հանդես է գալիս որպես երեխայի գործընկեր։
Տիկնիկներ պատրաստելը ոչ միայն զվարճալի է, այլ նաև խթանում է երեխայի զգայարանների, մտքի ու երևակայության զարգացմանը։
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոնը իրականացնում է տիկնիկագործության դասընթացներ, որը հնարավորություն է ընձեռում երեխաներին ստեղծել գույնզգույն տիկնիկներ և իրենց իսկ ստեղծած կերպարներով բեմադրել տիկնիկային ներկայացումներ։ Երեխաները հնարավորություն են ստանում անցնել զարգացման մի նոր փուլ, քանի որ տիկնիկներով խաղը կատարում է լուրջ սոցիալական և հոգեբանական գործառույթ՝ մարմնավորելով և ձևավորելով որոշակի իդեալ, ելք տալով թաքնված հույզերին:

Նկարչությունը գույների աշխարհ է, ինչպես նաև արվեստի ամենահին և ամենատարածված տեսակներից մեկը, որի միջոցով նկարիչները դիտորդին և պատմությանն են փոխանցում աշխարհի մասին իրենց տեսլականը:
Այսպիսով, նկարչությունը կերպարվեստի առանձին և շատ սիրված ճյուղ է, որում տեսողական և երևակայական պատկերները գույների միջոցով փոխանցում են մակերեսներին՝ նույնիսկ քարին: Նկարչությունը օգտվում է գույնի, ուրվագծերի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի համաձուլվածքի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը, ստեղծել ծավալի ու տարածության պատրանք, հոգեբանական կերպարներ, կենդանի ու անշունչ առարկաներ՝ ստատիկ ու շարժուն վիճակներում։

Նկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն, ստեղծում է մարդու և բնության, առարկաների ու պատմական և այլ երևույթների գեղարվեստական պատկերներ՝ օգտագործելով նկարչության լայն հնարավորությունները և ունակությունները։ Նկարչական ստեղծագործությունը բաղկացած է հիմքից (կտավ, փայտ, թուղթ, ստվարաթուղթ, քար, ապակի, մետաղ, կտոր և այլն), որը սովորաբար ծածկվում է հիմնաշերտով։ Գեղանկարչության արտահայտչական հնարավորությունները և կատարման տեխնիկայի յուրահատկությունները կախված են ներկանյութերի հատկություններից,վրձիններից։

«Դեպի դպրոց» ծրագիր
«Դեպի դպրոց» ծրագիրն ուղղված է 5-6 տարեկան երեխաների դպրոցական պատրաստվածության ամրապնդմանը՝ հոգատար, խաղային և զարգացմանը նպաստող միջավայրում։
Ինչ է տալիս մեր ծրագիրը․
- Հայերեն գրագիտության նախապատրաստում՝ տառաճանաչություն, խոսքի զարգացում
- Մաթեմատիկական մտածողության խթանում՝ թվերի ճանաչում, տրամաբանական խաղեր
- Ուշադրության, հիշողության և մտածողության զարգացում
- Նստակեցության և խմբում աշխատելու հմտությունների ձևավորում
- Սոցիալական հմտությունների զարգացում՝ շփում, ինքնարտահայտում, կարգապահություն
Կենտրոնի մեթոդները՝
- Խաղային ուսուցում
- Արտթերապևտիկ և կոգնիտիվ վարժություններ
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի

1~4 դասարանների դասապատրաստում` ներառյալ բոլոր առարկաները։ Աշակերտները գտնվում են ապահով և ուսումնառատ միջավայրում։ Անհատական մոտեցում ամեն աշակերտի, մոտիվացիա, սեր դեպի ուսումը։ Դասերն իրականացվում են նոր չափորոշիչներին համապատասխան, մեթոդիկայով և մոտեցմամբ։
Լեզուներից ուսումնառվում են`
- անգլերեն
- ռուսերեն
- ֆրանսերեն

Կատարվում են նաև առարկայական առանձին պարապմունքներ։ Գործում է անգլերենի և ռուսերենի առանձին խմբակներ, առանձին ծրագրերով և մեթոդներով, որտեղ երեխաները սովորում են լեզուները և՛ գրավոր, և՛ բանավոր փուլերով։ Ծրագիրը կազմված է տարբեր տարիքային երեխաների համար։ Խմբերը կազմված են մինչ 5 աշակերտից, որը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ։
Կենտրոնի խմբակները երեխաներին հնարավորություն են տալիս բացահայտելու իրենց շրջապատող գունեղ աշխարհը արվեստի միջոցով։
Կենտրոնը տրամադրում է 1 անվճար դաս, որպեսզի փոքրիկները նախնական ծանոթանան, տեսնեն միջավայրը, դասընթացի պրոցեսը և նոր կայացնեն որոշում։
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոնի հիմնադիր տնօրենն է լոգոպեդ, հատուկ մանկավարժ, վարքային թերապիստ Վարդուհի Հովսեփյանը, ով նաև «Աստղախաղ» զարգացնող խաղերի և «Երեխայի անկյուն» ամսագրի, «Արի խաղանք» մայրիկ ձեռնարկի հեղինակն է։

Վարդուհի Հովսեփյանի մասնագիտական ուղին՝
- 2000-2003թ․ առաջին հենակետային բժշկական քոլեջ գերազանց
- 2003-2009 Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ նեռարական կրթություն ֆակուլտետ (լոգոպեդ, օկիգոֆրենո մանկավարժ որակավորման)՝ Մագիստրոսի աստիճան։
Վերապատրաստում
- «Աֆազիա ունեցող անձանց խոսքի վերականգնում»։
- Պարաշարժողական և նկարչական արթերապիայի տեխնիկականներ։
- «ABT կիրառական վարքային վերլուծություն» (վարքային թերապիստի որակավորում)
- INTOFF Armenia contemporary Models of parenting psychological and pedagogical strategies, Femili interaction and state regulation in child upbring. Վիեննա 2015
Պարգևատրումներ
- ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
- Շնորհակալագիր մատաղ սերնդի դաստիարակության գործում
Հասցեն՝ Չեխովի փ.1-ին նրբանցք, 11 տուն
Հեռ․ +374 43 96 92 97, +374 55 96 92 97