• 03 july, 2024
     Տոմատի մածուկ

    Տոմատի մածուկ

    Բաղադրիչներ

    1. Լոլիկ - 3 կգ
    2. Շաքարավազ - 2 ճաշի գդալ
    3. Աղ
    4. Սև հատիկավոր պղպեղ
    5. Կարմիր կծու պղպեղ

    Պատրաստման եղանակը

    Համեղ տոմատի մածուկի համար ընտրում ենք հասած, մուգ կարմիր, ցանկալի է քաղցրահամ լոլիկներ։

    Լավ լվանում ենք լոլիկները, բաժանում ենք 4 մասի, ապա անց ենք կացնում մսաղացի միջով։ Որիպիսի մածուկը ստացվի ավելի նուրբ և միատարր, կարող ենք նաև անցկացնել մաղի միջոցով, կամ կարող են բլենդերով հարել։ 

    Ստացված զանգվածը լցնում ենք մեծ կաթսայի մեջ, դնում ենք թույլ կրակին։ Երբ սկսում է եռալ, կրակը հնարավորինս թուլացնում ենք և եփում ենք 20 րոպե։ Ընթացքում մի քանի անգամ խառնում ենք և հեռացնում ենք առաջացած փրփուրը։

    Մածուկի եփման ընթացքում ավելացնում ենք աղ և մի քանի հատիկ սև հատիկավոր պղպեղ։ Ապա ավելացնում ենք շաքարավազ։

    Բանկաները ստերիլիզացնում ենք, տոմատի մածուկը լցնում ենք բանկաների մեջ և ամուր փակում ենք։ Ապա փակված բանկաները շրջում ենք, ծածկում ենք հաստ ծածկոցով, թողնում ենք մինչև սառչի։

    Բարի ախորժակ...

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.