• 28 september, 2024
     Շոկոլադե մուս մարմելադով և մարշմելոուով

    Շոկոլադե մուս մարմելադով և մարշմելոուով

    Բաղադրիչներ

    1. Դառը շոկոլադ (70–80% դառնություն) - 400 գրամ
    2. 30–38% յուղայնությամբ սերուցք - 350 մլ
    3. Մանր մարշմելոու - 100 գրամ
    4. Մարմելադ՝ նարինջ - 150 գրամ
    5. Թարմ հատապտուղ, զարդարելու համար

    Պատրաստման եղանակը

    Կտրտում ենք մարմելադը փոքրիկ քառակուսիների։ Եթե մարշմելոուն մեծ է, դրանք էլ ենք կտրտում նույն չափով։ 

    Մանր փշրում ենք շոկոլադը։ 

    Հաստ հատակով կաթսայի մեջ լցնում ենք սերուցքը, երբ տաքանում է, ավելացնում ենք մանր շոկոլադը, լավ խառնում ենք, մինչև շոկոլադը ամբողջությամբ հալվի։ 

    Շոկոլադե մուսը թողնում ենք սենյակում հովանա, մոտ 10 րոպե։ 

    Ավելացնում ենք մարմելադը և մարշմելոուն, լցնում ենք բաժակների մեջ, ծածկում ենք սննդային ցելոֆանով և տեղափոխում ենք սառնարան 3-24 ժամ։ 

    Մատուցելուց առաջ զարդարում ենք հատապտուղներով կամ ըստ ճաշակի։ 

    Շոկոլադե մուս մարմելադով և մարշմելոուովԲարի ախորժակ։ 

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.