• 03 july, 2024
     Ելակի կոմպոտ

    Ելակի կոմպոտ

    Բաղադրություն

    • Ելակ - 700 գրամ
    • Ջուր - 2 լիտր
    • Շաքարավազ - 250 գրամ / ըստ ճաշակի
    • Կիտրոնաթթու - կես թեյի գդալ

    Պատրաստման եղանակը

    Ելակը լվանում ենք, թողնում ենք մի քիչ չորանա, ապա լցնում ենք բանկաների մեջ մոտ 1/3 կամ 1/4 չափով, ըստ ճաշակի։

    Խորը կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, եռացնում ենք, ավելացնում ենք շաքարավազը, կիտրոնաթթուն։ Երբ որ լավ եռում է ջրային զանգվածը, լցնում ենք ելակով լցված բանկայի մեջ և անմիջապես հերմետիկ փակում ենք։  

    Ելակի կոմպոտ

     Կարող եք կոմպոտով լցված բանկան թարս դնել և թողնել մինչև հովանա, ապա դնել արևից պաշտպանված, սառը տարածքում։

    Բարի ախորժակ։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.