• 01 july, 2024
     Բլինչիկի խմոր, անգլիական բաղադրատոմս

    Բլինչիկի խմոր, անգլիական բաղադրատոմս

    Բաղադրիչներ

    1. Ալյուր - 150 գրամ
    2. Հավի ձու - 2 հատ
    3. Կաթ - 300մլ
    4. Ջուր - 150մլ
    5. Շաքարավազ - 1 թեյի գդալ
    6. Բուսայուղ - ըստ ճաշակի
    7. Աղ - ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Խորը ամանի մեջ լցնում ենք ալյուրը և մի պտղունց աղ: Մեջտեղը փոս ենք բացում և ձուն կոտրում ենք մեջը: Լավ խառնում ենք: Ավելացնում ենք կաթ և ջուր, լավ խառնում ենք: Ավելացնում ենք բուսայուղ, ցանկալի է 1 ճաշի գդալ, նորից խառնում ենք և թողնում ենք սառը տեղում 2 ժամ: Լավ տաքացնում ենք թավան, մի փոքր բուսայուղ ենք քսում հատակին և պատրաստում ենք բլինչիկի խմորները: Ստացվում են բարակ, նուրբ բլինչիկի խմորներ, որոնք կարող ենք լցոնել թե մսային միջուկներով, այնպես էլ տարբեր մուրաբաներով, մեղրով, մրգերով...

    Բարի ախորժակ

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.