• 03 july, 2024
     Յոգա, ինչ հաճախականությամբ պարապել․․․ Քրիստինա Էլբակյան

    Յոգա, ինչ հաճախականությամբ պարապել․․․ Քրիստինա Էլբակյան

    Շաբաթական երեք անգամ պարապելը սկսնակի համար լավագույն տարբերակն է։ Միևնույն ժամանակ, պարապունքների ժամանակացույցը շատ ինդիվիդուալ է։

    Որոշ մարդիկ ամեն օր են պարապում և իրենց համար հաճելի է այդ ինտենսիվ վիճակը։

    Ժամն էլ է շատ անհատական։ Իմ աշխատանքային փորձի ընթացքում տարբեր կարծիքներ եմ լսել: Մի մասը ասում են, որ առավոտյան յոգան շատ լավ է և ողջ օրվա ընթացքում թարմ, առույգ են իրենց զգում, ոմանք էլ ասում են, որ երեկոյան, աշխատանքից հետո, յոգան օգնում է լավ հանգստանալ:

    Յոգա, Քրիստինա Էլբակյան Ցերեկները հիմնականում գալիս են չաշխատող կանայք, ոչինչ էլ չեն ասում, ուղղակի իրենց համար հարմար ժամ է։

    - Պարապել առավոտյան, թե՞ երեկոյան․․․

    Հաճախ ենք լսում այսպիսի հարցեր։ Ճիշտ և սխալի հարց չկա։ Եթե տարիներ առաջ ասում էին, որ առավոտյան մարզվելը ճիշտ է և պարտադիր, հիմա հակառակն են ապացուցում, մեկնաբանելով, որ առավոտյան մկանները դեռ արթնացած չեն լինում և տրավմայի են ենթարկվում:

    Որպես ուսուցիչ կասեմ, պետք է փորձել բոլորը և ճանաչել սեփական օրգանիզմը, հասկանալ, թե որ ժամանակահատվածն է առավել հարմար մեզ և ընտրել հենց այդ տարբերակը:

    Յոգա, խմբային պարապունքներ Քրիստինա ԷլբակյանՅոգայի համար միջին ժամը 90 րոպեն է, դրանից քիչը՝ քիչ է:

    Յոգայից առաջ պետք է չսնվել մոտավոր 1,30 ժամ, իսկ եթե ծանր, մսային սնունդ եք ընդունել, ապա 3 ժամ պետք է անցնի մինչ պարապելը։ Իսկ յոգայից հետո նպատակահարմար է 1 ժամ չսնվել, և 30 րոպե անց կարելի է ջուր խմել։

    Քրիստինա Էլբակյան, յոգա, յոգայի ուսուցիչ

    Հեղինակ՝ Քրիստինա Էլբակյան

    Յոգայի ուսուցիչ՝ դասավանդման փորձ՝ 11 տարի, յոգայի աշխարհում՝ 17 տարի

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.