• 03 july, 2024
     Երեք "Ա"-երի կանոնը, որ էլ չնախանձեն Ձեզ

    Երեք "Ա"-երի կանոնը, որ էլ չնախանձեն Ձեզ

    "Որպեսզի Ձեզ այլևս չնախանձեն և չբամբասեն, անհրաժեշտ է պահպանել 3 "Ա"-երի կանոնը" - Այսպես ասեց մի հայտնի հոգեբան իր հայտնի հաճախորդներից մեկին, ով տանջված էր չարախոսություններից և հետևումներից։ Նա շատ էր անհանգստանում և ցանկանում էր, որ բոլորը սիրեն իրեն։ Այս խոսքերից հետո հաճախորդը հետաքրքրվեց և պատրաստվեց գրել կախարդական կանոնը։ Իսկ հագեբանը թելադրեց, "Պետք է լինել Աղքատ, Անառողջ և Անտաղանդ"։
    Մնացած բոլոր դեպքերում ստիպված կլինեք հանդիպել անբարեհաճության և նախանձի, բացառություն չկա։
    Մեղադրում են նույնիսկ Մայր Թերեզային, Գանդիի մասին են վատաբանում և Նախանձում են Նիկ Վույչիչին, ով չունի ոչ ձեռքեր, ոչ ոտքեր։
    Եթե Դուք ինչ-որ բան ստեղծում եք, փոխում եք դեպի լավը, ապա Ձեզ անպայման կսկսեն քննարկել և դատապարտել։ Քանի որ Դուք իջեցնում եք այն մարդկանց ինքնագնահատականը, ով ոչինչ չի կարող ստեղծել, կամ պարզապես չի ցանկանում աշխատել։
    Եվ Ձեր ձեռքբերումներն ու բարի գործերը հանգիստ չեն տա այդ մարդկանց, նրանք ֆիզիկապես վատ կզգան իրենց։
    Բռունցքները ձգվում են, ատամները սեղմվում իսկ ճնշումը տատանվում։ Այդ ինչպե՞ս։ Դուք կարողացել եք նիհարել և զբաղվել սպորտով, դուրս է գալիս Դուք լավն եք, իսկ նրանք վա՞տը։
    Դուք նկար եք նկարել, կամ բանաստեղծություն եք գրել, ախ այդ ինչպե՞ս եք համարձակվել։ Դուք լավն եք՝ նրանք վա՞տը։
    Ընտանիք եք ստեղծել, գումար եք վաստակել, դա անտանելի է ինչպես հարվածը քթին։ Ինչպես նվաստացուցիչ ապտակ։
    Այդպես են այդ մարդիկ ընդունում ուրիշի հաջողությունը և նունիսկ ստեղծագործ գործունեությունը։
    Այ եթե կեղտ թափեն, նեղացնեն, նվաստացնեն, ապա կհանգստանան, ֆիզիկապես կթեթևանան։
    Այնպես որ շատ ավելի հեշտ է պահպանել երեք Ա-երի կանոնը։ Այդ դեպքում նրանք Ձեզ նույնիսկ քաղցրաբլիթ կտան և իրենց լավ կզգան Ձեր ֆոնին։
    Բայց ես խորդհուրդ չեմ տա պահպանել այդ կանոնը, Ձեր ինչ գործն է թե ինչ են զգում նախանձ մարդիկ։ Մարդասպանները նույնպես իրենց լավ են զգում մարդ սպանելիս, ներեցեք դաժան օրինակի համար։
    Այնպես որ Ձեր ընտրությունն է կամ պահպանել կանոնը և բոլորին դուր գալ, կամ փոխել Ձեզ և Ձեր կյանքը դեպի լավը։ Ամեն օր հասնել թեկուզ փոքր հաջողության։ Ուրախացնել նորմալ ստեղծագործ մարդկանց և հենց նրանց հետ էլ ընկերություն անել։ Ով ուրախանում է Ձեր հաջողություններին։

     

    Հեղինակ՝ Հայկանուշ Աբելյան

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.