- Ողջո՛ւյն սենպայ։ Ինչպես եք Լալա ջան։ Ինչո՞ւ կարատե, ինչպես կայացրեցիք այդ որոշումը։
- Բարև ձեզ։ Շատ լավ։ Իմ տրամադրությունը գրեթե միշտ սանդղակի վերևում է։) Դեռ մանկուց միշտ ոգեշնչված էի մարտարվեստով, բայց կային արգելքներ և խանգարող հանգամանքներ, որոնց պատճառով երկար տարիներ հեռու էի այն մտքից, որ մի օր կզբաղվեմ կարատեով։ Ավարտել եմ միջնակարգ և միջին մասնագիտական կրթություններս ու սկսել աշխատել։ Օրեցօր հասկանում էի , որ իմ կյանքում կա մի չլրացված ու անկատար ցանկություն: Բարեբախտաբար ինձ ուղորդեցին հենց Անդրանիկ Հակոբյանի գլխավորած Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ու ես գնացի «ձգձգված երազանքիս» հետևից։
![](../../../images/lady/LalaVardanyan14.jpg)
![](../../../images/lady/LalaVardanyan16.jpg)
Երբ բալիկս՝ Լեոն դեռ չէր ծնվել, մտածում էի, որ տատիկները կզբաղվեն իր խնամքով, իսկ ես կշարունակեմ իմ կարիեռան։ Լեոյի ծնվելուց հետո հասկացա, որ այս տարիները երբեք հետ չեմ բերի և իմ ժամանակը լիակատար պետք է տրամադրեմ իրեն։
Հիմա չեմ կարողանում ամեն օր գտնվել մարզումներին, երբեմն գնում եմ բալիկիս հետ։ Մեծ հետաքրքրությամբ ծանոթանում է իմ աշխատանքին ու շփվում ավագ ընկերների հետ։ Ավելի կարևորում եմ մրցաշարերին գտնվելս և ոչ մի մրցաշար աշխատում եմ բաց չթողնել։ Նույնիսկ վերջերս ընտրության առաջ էի կանգնել։ Լեոն առաջարկ էր ստացել ֆիլմում նկարահանվելու։ Իհարկե մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը, բայց երբ իմացա, որ այն համընկնում է մրցաշարի օրվա հետ առանց տատանվելու ընտրեցի սաներիս կողքին լինելը, մեկնեցի Թբիլիսի ու վերադարձանք մեծ հաղթանակներով։
-Շնորհակալություն այս գեղեցիկ և շատ օգտակար զրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ առողջություն և անսպառ ուժ։
-Ես եմ շնորհակալ հրավերի և հաճելի զրույցի համար։
Add comment