• 01 july, 2024
     Տոնածառի խաղալիք՝ խոզուկ

    Տոնածառի խաղալիք՝ խոզուկ

    Ֆետրով աշխատել սիրում ենք գրեթե բոլորը: Այն բավականին մատչելի է, և դրանով կարող ենք ստեղծագործել անսահման: Այսպիսի գեղեցիկ խոզուկներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են.

    • վարդագույն ֆետր՝ մուգ և բաց երանգների
    • սև ներկ կամ մարկեր
    • վարդագույ, մոխրագույն, մանուշակագույն 0,5մմ հաստության տիսմաներ
    • տարբեր չափերի ուլունքներ
    • թելեր՝ սպիտակ, վարդագույն
    • մկրատ, սոսինձ՝ ցանկալի է սիլիկոնե

    • Պետք է կտրենք նկարում ներկայացված ձևով ֆետրե դետալներ:

    • Մարմնի վառ վարդագույն դետալները իրար ենք միացնում կարելով սպիտակ հաստ թելով: Այդպես խոզուկները ստացվում են վառ և գեղեցիկ: Մարմնի այսպիսի նույնանման դետալ պետք է 2 հատ:

    • Մարմնին սոսնձում ենք գլուխը, ականջները, քիթիկը, աչքերը:

    • Վերցնում ենք 20սմ երկարությամբ տիսմա, ծալում ենք այնպես, ինչպես ցույց է տրված նկարում և սոսնձում ենք այնպես, որպիսի ներքևից տիսմայի ծայրերը մարմնից դուրս մնան: Մեզ պետք են ևս 2 տիսմաներ, որպիսի ստացվեն խոզուկի ձեռքերն ու ոտքերը:
    • Ծայրերին անց ենք կացնում վառ ուլունքներ, կապում կամ սոսնձում ենք:
    • Խոզուկի աչքերը կարող ենք նկարել մարկերով, կամ սոսնձել փոքրիկ ուլունքներ:

    • Մանուշակագույն տիսմայով պատրաստում ենք փողկապ և սոսնձում ենք վզի հատվածում:

    Խոզուկը պատրաստ է: Նա կարող է զարդարել մեր 2019 թվականի եղևնին, կարող է նաև լինել գեղեցիկ նվեր մեր մտերիմների համար...   ՈՒՐԱԽ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...  

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.