Զարդարվել է մեր շուկան.
Ինչե՜ր ասես, որ չկան...
Տանձ ու խնձոր, սերկևիլ,
Փշատ, ընկույզ ու տխիլ։
Բա խաղողը գույնզգույն,
Սպիտակ, կարմիր, ոսկեգույն,
Բա այն դեղին գազարը,
Որ կիտվել է ոնց սարը,
Բա այն դեզ-դեզ կանաչին
Խանութների առաջին...
Էլ որն ասեմ, մեր շուկան
Աննման է, գովական։
![Շուկան աշնանը - Հայրապետ Հայրապետյան](https://hoonch.am/images/grakanutyun/mankakan-grakanutyun.jpg)
Շուկան աշնանը - Հայրապետ Հայրապետյան
- Literature
- 16.05.2023
Did you like it ?, share!
Add comment