Կրկին աշուն է, աշուն,
Այգին դարձել է նախշուն։
Տանձ ու խնձոր ծառերից
Ճիկ են անում, կանչում ինձ։
Բա խաղողը թփերում
Տեսեք, ո՜նց է գրավում։
Ընկերներով մենք այգում
Հասուն միրգ ենք հավաքում,
Հա՛մ ուտում ենք, հա՛մ օգնում։

Օգնում ենք - Հայրապետ Հայրապետյան
- Literature
- 16.05.2023
Did you like it ?, share!
Add comment