• 12 fabruary, 2025
     Նկարիչ - Աթաբեկ Խնկոյան

    Նկարիչ - Աթաբեկ Խնկոյան

    Օ՛յ, օ՛յ, օ՛յ, բուք - բորան
    Եկավ ծածկեց պատուհան.
    Նկարիչ է, նկարիչ,
    Ո՛չ ձեռք ունի, ո՛չ գրիչ,
    Ո՛չ ներկ ունի և ո՛չ տուփ,
    Նկարում է ծառ ու թուփ.
    Ծաղկե նկար է անում,
    Ապակու վրա նկարում։

     

    Ա՛յ, էդպես է բուք բորան,
    Կուզե՞ս տեսնել դու նրան,
    Թե տղա ես, դուրս գնա,
    Քիթդ էնտեղ կըմնա։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.