• 03 july, 2024
     Նապաստակները - Աթաբեկ Խնկոյան

    Նապաստակները - Աթաբեկ Խնկոյան

    Նապաստակներն ամբողջ ցեղով
    Անտառի մեջ արին ժողով։
    Եվ ժողովում մի ծեր Շլդիկ
    Ասավ. - Լսե՛ք, մեծ ու պստիկ.
    Շունը հաչե,
    Քամին փչե,
    Ամպը գոռա,
    Մուկը ճռա,
    Մեր էս ցեղը
    Հա՜ կդողա։
    Էսպես ապրել չի կարելի
    Էս աշխարհում փորձանքով լի,
    Չարն ու բարին աշխարհի հետ,
    Թողնենք, գնանք, լցվենք մի գետ։
    Շլդիկները՝ ո՛չ այս, ոչ այն,
    Ելան ընկան մահի ճամփան։
    Հենց որ եկան գետին մոտիկ,
    Էն գորտերը, մեծ ու պստիկ,
    Խառնիխուռը
    Ընկան ջուրը։
    Իսկույն այդտեղ մի այլ Շլդիկ.
    - Դարձե՜ք, - կանչեց, - պապիս որդիք,
    Էլ մի՛ կախեք ձեր քթերը,
    Մեզնից վախկոտ են գորտերը։

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.