• 03 july, 2024
     Մայրիկը - Հայրապետ Հայրապետյան

    Մայրիկը - Հայրապետ Հայրապետյան

    - Ո՞վ է ձեզ արթուն,
    Թե քնած պահին
    Սիրում, փայփայում,
    Ձեր մասին հոգում.
    - Մայրիկը սիրուն:

     

    Հոգնած ու անքուն
    Էն ո՞վ է նստում
    Միշտ ճոճի կողքին,
    Օրորում բալին.
    - Մայրիկը անգին:

     

    - Էն ո՞վ է սիրուն
    Հեքիաթներ ասում,
    Տալիս խաղալիք,
    Մրգեր անուշիկ.
    - Մայրիկը քաղցրիկ:

     

    - Իսկ եթե ծույլ եք,
    Սիրուն երեխեք,
    Անհանգիստ ու չար,
    Չեք տալիս դադար,

     

    Ցերեկը թաքուն,
    Գիշերը անքուն,
    Էն ո՞վ է լալիս,
    Գլխին վայ տալիս.
    - Մայրիկը բարի:

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.