• 03 july, 2024
     Իշխանը և այրի կինը

    Իշխանը և այրի կինը

    Մի իշխան կար, խիստ չար ու անիրավ: Նույն քաղաքում ապրում էր մի այրի կին։ Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա:

    Գնացին ասացին իշխանին, որ քո չարության համար աղոթում է այրին:

    Իշխանը եկավ ու ասաց նրան.

    - Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:

    Այրի կինն ասաց.

    - Քո հայրը վատ մարդ էր․ ես անիծեցի, և նա մեռավ: Հիմա դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ ու չար եղար: Այժմ վախենում եմ, որ դու մեռնես ու քո որդին քեզնից ավելի չար լինի:

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.