• 01 july, 2024
     Գացեք, տեսեք - Ժողովրդական կատակ-երգ

    Գացեք, տեսեք - Ժողովրդական կատակ-երգ

     

    ***

    Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել այծը.-
    Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
    Գայլն ու այծը,
    Այծն ու գայլը.
    Ձեզ`Բարեկենդան,
    Մեզ` բարի Զատիկ:

    Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել գայլը.-
    Գնացին տեսան` արջն է կերել գայլը:
    Արջն ու գայլը,
    Գայլն ու այծը.
    Ձեզ`Բարեկենդան,
    Մեզ` բարի Զատիկ:

    Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել արջը.-
    Գնացին տեսան` թուրն է կերել արջը:
    Թուրն ու արջը,
    Արջն ու գայլը,
    Գայլն ու այծը.
    Ձեզ` Բարեկենդան,
    Մեզ` բարի Զատիկ:

    Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել թուրը.-
    Գնացին տեսան` ժանգն է կերել թուրը:
    Ժանգն ու թուրը,
    Թուրն ու արջը,
    Արջն ու գայլը,
    Գայլն ու այծը.
    Ձեզ`Բարեկենդան,
    Մեզ` բարի Զատիկ:

    Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել ժանգը.-
    Գնացին տեսան` հողն է կերել ժանգը:
    Հողն ու ժանգը,
    Ժանգն ու թուրը,
    Թուրն ու արջը,
    Արջն ու գայլը,
    Գայլն ու այծը.
    Ձեզ`Բարեկենդան,
    Մեզ`բարի Զատիկ:

     

     

    «Գացեք, տեսեք» («Գնացեք, տեսեք»).

    մասնագիտական գրականության մեջ համարվում է Բարեկենդանի ծիսական երգ, որը երկխոսության կառուցվածք ունի։ Ծեսի 12 մասնակիցները ներկայանում են իբրև 12 ամիս. մեկն ասում է, մյուսը պատասխանում։ Երգը տարածված է եղել Վասպուրականում ու Տարոնում, պատմում է կենդանիների մասին՝ տարին ներկայացնելով սննդի շղթայի կերպարով։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.