• 03 july, 2024
     Երգ Սևանի մասին - Հայրապետ Հայրապետյան

    Երգ Սևանի մասին - Հայրապետ Հայրապետյան

    Բազմած մեր վեհ լեռների մեջ,
    Աչքդ հառած երկնքին,
    Ժպտում ես դու, ականջ դնում
    Ալիքների երգերին։

     

    Անթիվ դարեր ապրել ես դու
    Մեր աշխարհում հարազատ,
    Բայց հոսել են քո ջրերը
    Ապարդյուն ու անաշխատ։

     

    Այժմ առատ լույս են տալիս
    Քաղաքներին, գյուղերին,
    Կյանք ես տալիս, բերք ես տալիս
    Համայնական գաշտերին։

     

    Դու եղել ես և կմնաս՝
    Որպես զարդը մեր երկրի,
    Եվ քո տված լույսը առատ
    Էլ երբեք չի խավարի։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.