• 01 july, 2024
     Ձնծաղիկ - Հայրապետ Հայրապետյան

    Ձնծաղիկ - Հայրապետ Հայրապետյան

    Ամբողջ ձմեռ
    Վերմակ առել,
    Քուն էր մտել մի ծաղիկ,
    Ձյունի ծոցում
    Նա չէր մրսում,
    Քունն էր հանգիստ, անուշիկ։
    Երբ արևը
    Իր բարևը
    Տվեց սառած աշխարհին՝
    «Ելե՛ք, ելե՛ք,
    Սիրո՛ւն բալեք»,
    Ձայն տվեց նա բոլորին։
    Ձյունը ճեղքեց,
    Ելավ կանգնեց
    Բոլորից շուտ մի ծաղիկ,
    Մարդիկ տեսան,
    Ուրախացան,
    Անվանեցին ձնծաղիկ։

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.