• 01 july, 2024
     Առաջին ձյունը - Հայրապետ Հայրապետյան

    Առաջին ձյունը - Հայրապետ Հայրապետյան

    Նազ ու տուզով,
    Օրորվելով
    Եվ իրար հետ
    Պար բռնած՝
    Փաթիլները
    Կամաց-կամաց
    Ճամփա ընկան
    Դեպի ցած։
    «Արա՛գ իջեք,-
    Ամպը գոչեց,-
    Շտապեցե՛ք,
    Բալիկնե՛ր,
    Չէ՞ որ վաղուց
    Ձեզ են մնում
    Այնքան կայտառ
    Մանուկներ»։

     

    Փաթիլները,
    Երբ լսեցին
    Ծանոթ ձայնը
    Իրենց մոր,
    Շտապեցին,
    Արագ իջան
    Ու ծածկեցին
    Սար ու ձոր։
    Դուրս վազեցին
    Սահնակ առած
    Մանուկները
    Ժպտերես,
    Եվ սկսվեց
    Խաղ ու պարի,
    Զվարճության
    Մեծ հանդես։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.