• 01 july, 2024
     Ամառվա գիշերը գյուղում

    Ամառվա գիշերը գյուղում

    Լուսընկա գիշեր,

    Երկինքը պայծառ,

    Անհամար աստղեր

    Ցոլցըլում են վառ: ,

     

    Քընած է արդեն

    Հովտում ողջ գյուղը,

    Մըթնած ու լուռ է

    Գյուղացու հյուղը: ,

     

    Հոգնած գյուղական

    Ընտանիքն ահա

    Սրահում, կալում,

    Կամ կըտրի վըրա: ,

     

    Երկընքի դիմաց

    Գըրկված են քընած,

    Վերևիցն, ասես,

    Ժըպտում է աստված:

    1887, Հովհաննես Թումանյան

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.