• 03 july, 2024
     Ալագյազի Մանիներ - Ավետիք Իսահակյան

    Ալագյազի Մանիներ - Ավետիք Իսահակյան

    Բարև կուտամ, չես առնի,
    Ոտքիդ կոխած հողն եմ, յա՛ր,
    Սիրտըս, անխիղճ, մի՛ ճմլի,
    ՉԷ՞ որ միջին դուն ես, յա՛ր:

    ԻՄ ԲԱԽՏԻՆ
    Էս գիշե՛ր, ամպհով գիշե՛ր,
    Կարոտ աչքիս քուն չի գա,
    Էս վշտեր, մրմուռ - հուշեր
    Իմ սև սրտես վազ չեն գա…

     

    Շա՜տ եմ լացել, - իմ աչքերեն
    Քունը վաղուց է թռել.
    Շա՜տ եմ լացել, յա՛ր քու, սերեն,
    Սիրտս խոր վերք է դառել:

     

    Իմ չոր գլո՛ւխ, քուն չունիս
    Դարդոտ գլու՛խ, տուն չունիս,
    Արար - աշխարհ ման կուգաս,
    Սիրած գրկում բուն չունիս…

     

    ՆԱԽԵՐԳ
    Ալագյազը` աստղերի մեջ`
    Ադամանդե թագը գլխին`
    Սարերեն վեր, ամպերեն վեր,
    Թիկն է տվել զմրուխտ - գահին:

     

    Սինամ - հավքի թևեր ունիմ,
    Թռնիմ կերթամ Ալագյազ,
    Ճակտիս աստղե պսակ ունիմ,
    Սրտիս միջին - զառ երազ։

     

    Սրտիս միջին դրախտ ունիմ,
    Վարդ ու բլբուլ, սեր ու սազ, -
    Արի գիրկս, մարմար Զարոս,
    Թռնինք, երթանք Ալագյազ:

     

    ԱՐԱԳԱԾԻՆ
    Դու, Արագա՛ծ, ալմաստ վահան
    Կայծակեղեն թրերի,
    Գագաթներդ՝ բյուրեղ վրան
    Թափառական ամպերի:

     

    Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
    Լճակներդ՝ լույս - փերուզ,
    Առուներդ՝ մեջքիդ փայլուն
    Պերճ գոտիներ ոսկեհյուս:

     

    Աղբյուրներդ գիշեր ու զօր
    Խոսքի բռնված իրար հետ,
    Վտակներդ՝ գիլ ու գլոր
    Աբրեշումե փեշերեդ:

     

    Թիթեռներդ՝ հուր - հրեղեն
    Թռչող - ճախրող ծաղիկներ.
    Զառ ու զարմանք երազներեն
    Պոկված ծվեն - ծվիկներ:

     

    Ծիրանավառ դո՛ւն թագուհի,
    Բուրումների դո՛ւն աղբյուր,
    Ծաղիկներդ հազար գույնի,
    Հազար անուն, հազար բույր:

     

    ՄԱՆԹԱՇԻՆ
    Է՜յ Մանթաշի երազ - հովի՛տ,
    Դո՛ւն զմրուխտե օրորո՛ց.
    Ծաղիկներդ լուսափթիթ՝
    Վրաս մետաքս - վառ ծածկոց:

     

    Աղբյուրներդ՝ բյուրեղ զանգեր,
    Հովերդ անուրջ կըբերեն,
    Մոռացումի թովիչ երգեր,
    Հովերդ անուշ կօրորեն:

     

    Հուր - հավքերդ՝ թևերն արծաթ,
    Կտուցները՝ լալ-մարջան,
    Ինձ կըպատմեն ոսկի հեքիաթ
    Աշխարհներեն դյութական:

     

    Ալմաստ առուն՝ մոր պես անքուն՝
    Նանիկ կասե, օ՛ր - օր, օ՛ր.
    Անուշ նանին զառ մանկության,
    Նանի՜, նանի՜, օ՛ր - օր, օ՛ր…

     

    Ա ԵՐԳ
    I
    Դաշտի գյուղացին կանաչ գարունին
    Հոտ ու նախիրով սարն է բարձրացել,
    Ու սարի բերրի, բարի լանջերին
    Խրճիթ է շինել, վրան է զարկել:

     

    Կտրիճ հովիվներն ու նախրապաններ
    Առաջներն առած կովերն ու ոչխար՝
    Կըվարեն հեռո՛ւ դալար արոտներ,
    Ու ետ կըբերեն կթելու համար:

     

    Գառնարած տղերք, պստիկ հոտաղներ,
    Առվակի վրա, մոտիկ ձորակում,
    Կարածացնեն գառներ ու հորթեր,
    Ու խաղ կըխաղան մինչև իրիկուն:

     

    Ժրաջան կանայք, առավոտուն վաղ,
    Թոնիր կըվառեն, լավաշ կըթխեն,
    Խնոցիները կըշխկան ուրախ,
    Ծաղկի պես հոտով կարագ կըշինեն:

     

    Արևամուտին բուխարիկներեն
    Իրիկվա նման խաղաղ ծուխ կելնի.
    Սարվորներն հոգնած` սեղան կընստեն,
    Ու հարհանդ - մարմանդ քունն անո՜ւշ կիջնի:

     

    II
    Զառ Մանթաշի ծաղկոտ լանջին
    Պստիկ քողիկդ է կանգնած,
    Թիթեռներին, հովիկներին
    Գրշեր - ցերեկ դուռդ բաց:
    Քու գառներդ ուլերիդ հետ
    Դեմդ կուգան վազեվազ.
    Ու կըմայեն քու ետևեդ
    Երբ որ աղբյուր դուն կերթաս:
    Սափորն ուսիդ՝ ծեքծեքուն
    Երբ որ ձորը դուն կերթաս։

     

    III
    Արևի պես, սիրուն Զարոս,
    Շափաղ տալով դուն կուգաս,
    Էն մութ ձորին, իմ խոր սրտին,
    Շողեր տալով դուն կուգաս:

     

    Ալ - վարդերը՝ կրծքիդ վրան,
    Լույս ցողերը՝ ոտներիդ,
    Հովերի պես ծամերդ թռա՜ն,
    Մեռնիմ թուր - թուր ունքերիդ:

     

    Արի՛ մոտս, եղնիկ աղջի՛կ,
    Արար - աշխարհ թո՛ղ, արի.
    Նազ մի՛ անիր, նազիդ մատաղ,
    Անսեր սրտեն վազն արի:

     

    IV
    Շարմաղ Զարոն ձորի միջին
    Վարդ կըփնջեր շողշողուն,
    Ալ - շրթունքին, լալ - շրթունքին
    Մեկ էլ նստավ զառ մեղուն:

     

    «Հանգիստ թող ինձ, նազի՛կ աղջիկ,
    Կըվախենաս թե կծե՞մ,
    Քու շրթունքեն լռիկ - մնջիկ
    Անուշ մեղր կըծծեմ»։

     

    «Հուր վարդերեն հարյուր անգամ
    Շրթիդ ալը բոց ունի,
    Վառ վարդերեն հազար անգամ
    Շրթիդ լալը բույր ունի»։

     

    Վա՜յ ինձ, ինձեն բյուր - բյուր անգամ
    Մեղուն արք ու հարգ ունի…

     

    V
    Դու նստել ես աղբրա ակին,
    Շաղը ծամերդ կըթրջե.
    Նուռ շրթունքիդ, նուշ թշերիդ
    Շավղը ջուրը կըպաչե:

     

    Քու մազերդ վզիդ բոլոր,
    Վիզդ բոլոր ոլորուն.
    Ինձ արել ես թիթեռ մոլոր,
    Սերիդ բոլոր մոլորուն:

     

    Քու աչերդ՝ պայծառ աղբյուր,
    Ուրկից սերդ կըծագե,
    Քան զով երկինք՝ ջինջ ու մաքուր,
    Ա՜խ, սիրտս սիրուդ պապակ է:

     

    Ձեր թովչանքին չեմ դիմանա,
    Ծավի աչե՜ր, ծով աչե՜ր,
    Սիրտս կառնի, սիրտս կուտա,
    Նուռ պաչ կուզեմ, նուշ պաչե՜ր…

     

    Ու շրթունքդ բաժակ արիր՝
    Ոսկեջրած, հակինթով,
    Ինձ խենթի պես հարբեցրիր
    Սիրու գինով հոգեթով…

     

    VI
    Էդ համբույրը, որ ինձ տվիր,
    Էնպես անո՜ւշ - մեղո՜ւշ էր.
    Էդպես պտուղ, ծառ ու ծաղիկ,
    Ծով ու ցամաք չէ ծլել:

     

    Էդ համբույրեն մի հատ էլ տո՛ւր,
    Տանիմ աշխարհս ման տամ.
    Ինչքան դառն սրտեր տեսնեմ`
    Տամ, հոտն առնին, անուշնան:

     

    VII
    Փետուրները պայծառ ոսկով՝
    Հավքերն ուրախ ծափ կուտան,
    Ու կարոտի, սիրու խոսքով
    Իրար քնքո՜ւշ ձեն կուտան:

     

    Հովերն անո՜ւշ
    Բույր կըբերեն
    Դրախտական
    Դաշտերեն…

     

    Վառ հեքիաթ է չորս դիս փռված,
    Գինու գետեր կըհոսին,
    Համբույրներդ՝ գինով վառված՝
    Բլբուլի պես կըխոսին:

     

    Հոգիս հարբած
    Քու համբույրեն՝
    Երգս ծփաց
    ինքն իրեն…

     

    VIII
    Քու աչերըդ՝ հրեղեն ծով, -
    Ծովերի պես մազեր ունիս,
    Սիրտըս՝ նավակ, սերըդ՝ խենթ հով, -
    Հովերի պես նազեր ունիս:

     

    Դու գիշերը՝ վարդի երազ,
    Հոգիս գրկած, վառ հոգիս,
    Դու ցերեկը՝ ոսկի երազ,
    Իմ գրկի մեջ, նազելի՛ս:

     

    IX
    Հե՜յ Արագած, ալ-լալ հագել՝
    Ո՞ւր կըթռնիս իմ երգիս պես.
    Սրտիս խորքեն ելել - կանգնել
    Երկինք կերթաս իմ սիրուս պես:

     

    Քո լալազար, ծիծղուն ծաղկունք
    Իմ վարդ - սերեն բույր կառնին.
    Զառ Մանթաշի թև ու թռչունք
    Իմ բլբուլեն ձեն կառնին,
    Հեյ ջա՜ն, հա ջա՜ն ցող ու ակունք
    Սրտիս խորքեն ծին կառնին:

     

    Բ ԵՐԳ
    I
    Աղոթրանեն ցոլաց արև,
    Սուսան սարի հովն ընկավ,
    Արտուտն երգով սուրաց վերև,
    Շաղաղ վարդի հոտն ընկավ:

     

    Փրփուր կտրած առուն կուգա՝
    Այրին, ժայռին ձեն տալով.
    Եղնիկ Զարոն ձորը կուգա՝
    Ծիլ - ծաղկունանց շողք տալով:

     

    Ետ գնացե՛ք, քար ու քռա,
    Վարդե՛ր, ճամփա ցույց տվեք,
    Փուշ ու մացառ մեկդի քաշվեք,
    Նազան Զարոն մոտս գա.
    Առու, փեշերդ գում արա,
    Թողե՛ք, Զարոս գիրկս գա:

     

    II
    Ծվար մտած քարերի մեջ
    Սիրամարգներ բյուր - հազար,
    Ասես, իրենց պոչերով պերճ
    Զարդարել են դաշտ ու սար:

     

    Ու անտեղյակ մահին - չարին՝
    Հավքերն ուրախ սեր կերգեն.
    Հարբած կերգեն իրենց յարին,
    Չեն կշտանար երգելեն:

     

    Լույս ծաղկունքին մեղմ փարվելով,
    Ինչպես ոսկի լարերին,
    Հովեր կանցնին բարակ հևով, -
    Երազ երգեր կըլսվին:

     

    III
    Թևըս անցած՝ Զարոն սիրուն՝
    Կիջնենք ձորը Մանթաշի,
    Քնքուշ թախիծ լույս - աչերում՝
    Զարոն անուշ կխոսի:

     

    - Նայի՛ր, այնտեղ, դալար գրկում
    Մի լճակ կա կապտաչյա,
    Մի ուռենի՝ լալկա՛ն, տրտո՛ւմ,
    Ափի վրա կճոճա:

    Մի սիրահար սիրտ կա թաղված
    Էդ ծառի տակ մենավոր.
    Երթանք այնտեղ, սիրուն տղաս,
    Պատմեմ անցքը սգավոր…

     

    IV
    Լճակի փերին
    - Լճակի ափին գարունքվա մի օր
    Մի հովիվ տղա նստել է մոլոր.
    Պարզուկ սրնգով երգել է անուշ.
    Ու դուրս է ելել մի աղջիկ քնքուշ.
    Մի հրաշք - աղջիկ՝ մազերը ոսկի,
    Աչերը խորունկ՝ նման լճակի:
    Ասել է տղին. - «Այ սիրուն տղա,
    Պատկերդ տեսա ալիքի վրա,
    Ջրերի տակին ձայնիկդ առա
    Ու գերի դառա...
    Արի քեզ տանեմ, հատակում շքեղ
    Ես ամրոց ունեմ՝ փերուզ ու բյուրեղ.
    Սպասիդ կանգնած անհամար ծառա,
    Հրեղեն ձիեր, զմրուխտե զրահ։
    Ու իրար գրկում կըխմենք գինի,
    Մեր անուշ սիրուն մեռնում չի լինի։
    Արի՛ ինձ պաչե՛, քեզ շա՛տ կըսիրեմ,
    Գրկի՛ր ինձ, թե չէ, տե՛ս, լաց կըլինեմ...

     

    Ու լիճը փերին սուզվել է նորեն,
    Վառված պատանին նրա ետևեն…

     

    V
    Մեր մակույկը հովի հևով
    Երազի մեջ կըսահի,
    Ալիքների շուշան թևով
    Լճի վրա սնդուսի:

     

    Ծաղկունանց պես աստղերն ելան,
    Ցնցուղ տվին շողերի,
    Գլուխս դրած ծնկիդ վրան,
    Բույրը կառնեմ աստղերի:

     

    Փունջ ծամերդ ծուփի նման
    Ճակտիս վրա կըփռվին,
    Ծփծփալեն համբույր կուտան,
    Ու խենթի պես կըթռնին:

     

    Գ ԵՐԳ
    I
    Երեկոյան ծաղկոտ սարեն
    Հովիվն հոտը տուն կըբերե.
    Հոգնած հոտը արոտներեն
    Քնքուշ յարիս քուն կըբերե:

     

    Էսօր յարս շա՛տ է խաղցել
    Արեգակի շողերի հետ.
    Արևի պես շա՜տ է խաղցել
    Շող - մատներով իմ սրտի հետ:

     

    Շող մատներով, վարդ մատներով
    Իմ սրտի հետ շա՜տ է խաղցել.
    Հիմի հոգնել, եղնիկի պես,
    Թևիս տակին կուչ է եկել:

     

    Հոգնած հոտը ծաղիկներեն
    Սիրուն յարիս քուն կըբերե
    Աղբյուրների, թիթեռների
    Երազներով քուն կըբերե:

     

    II
    Երկինքն՝ անամպ, անուշ լուսին,
    Աստղերի մեջ ման կուգա.
    Հարոսները սո՜սին - սո՜սին,
    Հովը հովտում կըհևա:

     

    Հավքերն եկան թևին տալով
    Երամ - երամ իրանց տուն. -
    - Էս ի՜նչ լավ է, իրարու քով
    Նստինք, խոսինք ես ու դուն:

     

    Աստղի ցոլքով գիշերն իջավ,
    Թողեց մաճկալն արորը.
    Դար ու դարափ խոր քուն մտավ,
    Հոտը իջավ մութ ձորը:

     

    - Տե՛ս, էն հավքը, ի՜նչ մեղրածոր
    Ձենը ձգեց, Զարո՛ ջան,
    Քոնի ծորն է ձենը էնոր,
    Դուն երգդ ասա, սիրո՛ւն ջան…

    III
    ԶԱՐՈՅԻ ԵՐԳԸ
    - Կոպերն իջան լուռ գիշերվա,
    Սարին, ձորին բերին քուն.
    Դո՛ւ, լույս - արև հոգուս վրա,
    Դո՛ւ միշտ արթուն իմ հոգում:

     

    Քո աչքերըդ - հուր ու սաթի,
    Սիրտըս առել են, տարել
    Լույս - աշխարհներ զառ հեքիաթի,
    Հեռո՜ւ աստղեր, հեռուներ…

     

    Է՛յ ջան, հազար ինձ երանի,
    Սիրտս թիռ - թիռ կըճախրի,
    Քաղեմ, շարեմ աստղերն երկնի՝
    Քեզի գոտի գոհարի:

     

    Մարմանդ կուգա բարակ քամի,
    Սեզ ու արոտ իրար կանի.
    Թո՛ղ հյուսերս քանդեմ, տղա՛ս,
    Կրծքիդ վրա թել - թել անի…

     

    IV
    Ու համբուրեց ինձ մեղմով,
    Այնպե՜ս մեղմով, սիրով լի,
    Ասես, դեմքիս վրայով
    Սահեց թևը բլբուլի…

     

    V
    - Երբ փոքր էի, տատիկս ինձի
    Հեքիաթ կասեր, որ քնիմ,
    Քունս չի գա, հեքիաթ ասա՛,
    Հեքիաթ ասես՝ կըքնիմ…

     

    VI
    ՀԵՔԻԱԹԸ
    - Գլուխդ դի՛ր ուսիս վրա, նազենի,
    Մի վաղուցվա հեքիաթ ասեմ, լիս արա.
    - Կըլնի, չըլնի, ժամանակով կըլինի
    Մի իշխանի կտրիճ, մատաղ մի տղա:

     

    Օրվա մեկը իշխանազուն այս տղան
    Ընկերներով որսի ելավ դաշտ, անտառ,
    Ու զատվելով բռնեց անձուկ մի կածան՝
    Պրպտելով ամեն մի քար ու մացառ:

     

    Մեկ էլ հանկարծ թփի տակեն մի եղնիկ
    Դուրս ծլկվեց նետի նման ու թռավ,
    Ու պուկ եկան քերծեները սլացիկ,
    Կտրիճ տղան արձակեց ձին սրարշավ:

     

    Խեղճ եղնիկը փախավ մտավ մի խրճիթ,
    Ու երևաց շեմքի վրա մի աղջիկ.
    Այքա՜ն սիրուն, այնքա՜ն նազիկ ու վճիտ
    Արշալույսի ծիրան - ծաղիկ ու շողիկ:

     

    - Թողած երեն ու եղջերուն սարերի,
    Խեղճ եղնիկիս ինչո՞ւ այսպես վախ կուտաս:

    - Չքնա՛ղ աղջիկ, դու վհո՞ւկ ես, թե փերի,
    Ու եղնիկով որսկանի սիրտ կըորսաս.
    Ես տղան եմ տեր - իշխանի այս երկրի,
    Ձեռքդ տո՛ւր ինձ, հետդ վեր առ եղնիկին,
    Երթանք հորս ապարանքը մարմարի.

    Ես՝ քո փեսան, դուն՝ իմ հարսը, իմ անգին:
    Սրտիս վրա կապրիս բախտով ու զվարթ
    Ու կըհագնիս աստղ ու գոհար զգեստներ,
    Շուրջդ - անուշ շատրվաններ, հազար - վարդ,
    Բլբուլի պես կըգեղգեղեն նաժիշտներ…

     

    Աղջիկն ասաց. - Ի՞նչիս է պետք գանձ ու գահ.
    Այս սարերի քաջ հովիվի հարսն եմ ես.
    Նրա գրկում միայն երազ ու սեր կա.
    Ու թագուհի չկա, չունի թագիս պես…

     

    - Հզոր աղջի՛կ, քեզ կըսիրեմ, թե չգաս,
    Քեզ կտանիմ, կըփախցնեմ ես բռնի:
    - Դուն իշխան ես, արա՛, ինչ որ կըցանկաս,
    Բայց իմացի՛ր, սերը սիրով կըլինի…

    Տղան խնդրեց ու պաղատեց աղջկան.
    -Ես ծեր հորս մեկ տղան եմ, մինուճար,
    Խղճի արի, ա՛յ դու, անգո՛ւթ, աննմա՜ն,
    Ես առանց քեզ խեղճ աղքատ եմ ու անճար:

     

    Աղջիկն հպարտ՝ ու չտալով պատասխան
    Սարի դալար արոտները աչք կածեր.
    Մեկ էլ տղան փչեց փողը որսական,
    Թռան եկան ընկերներն ու ծառաներ:

     

    Տղան ասաց ընկերներին մոլորուն.
    -Ապարանքս այս խրճիթն է այսուհետ,
    Ու իմ բախտը՝ այս աղջկա ձեռներում.
    Վերադարձեք ու ձիս տարեք ձերի հետ:
    Իմ վրանս խփե՛ք սրա դռան դեմ,
    Եվ հորս ասեք, որ ես էլ տուն չեմ դառնա,
    Սիրակարոտ այստեղ նստիմ, կըսպասեմ,
    Մինչ որ ինձ այս աղջիկը մեղքանա…

     

    VII
    Ուսիս վրա գլուխն հենած
    Զարոս անուշ կըքնի.
    Ու հեքիաթս էլ կիսատ մնաց, -
    Սիրու հեքիաթը վերջ չո՛ւնի…

     

    Դ ԵՐԳ
    I
    Լեռան լանջին կա հինավուրց
    Մի վանք մամռոտ, փլատակ.
    Հավաքվել են առավոտից
    Սարվորները նրա տակ:

     

    Վարդավառի տոնն է այսօր,
    Քողք են կապել սարվորներ,
    Ձի կըխաղցնեն վանքի բոլոր
    Զենք ու զարդով կտրիճներ:

     

    Սարվոր կանայք խոտով - ցախով
    Բորբոքել են վառ օջախ.
    Համով - հոտով, օրհնած աղով
    Կեփեն ուխտած, սուրբ մատաղ:

     

    II
    Ընկեր - տղերք սեզի վրա
    Ուրախ սեղան են նստած,
    Կարմիր գինի կըհուրհրա,
    Կըթշթշա խորոված:

     

    Ու սարն ի վեր ձենն է ձգել
    Զուռնան՝ բանձրիկ ու հզոր,
    Դավուլն ահեղ՝ ժաժք է ձգել,
    Թինդ ու դղորդ սար ու ձոր:

     

    Ու մի կտրիճ թռավ տեղեն
    Որոտալի ծափերի մեջ.
    Խենթ տըրնկին սկսավ մեկեն,
    Պարեց, պարեց ու չհոգնեց:

     

    III
    Դադար կառնի դավուլ - զուռնան,
    Ու փողն անո՛ւշ կհեծկլտա,
    Ինչպես քաղցած վարդի վրան
    Բլբուլն ահույս լաց կուլա:

     

    Ու մի տղա՝ կրծքի վրա
    Սիրով զարկված գլուխը կախ՝
    Երազի մեջ, ասես, թե՝ նա
    Երգեց մեղմիկ մի տխուր տաղ։

     

    IV
    ՏՂԱՅԻ ՏԱՂԸ
    - Սիրելի՛ս, մի հատիկս ես,
    Աշխարքի մեջ մի հատիկ ես,
    Ես մեռնիմ - քեզի մատաղ,
    Դուն ծաղկի՛ր - մի հատիկ ես:

     

    Սիրելի՛ս, մի արունք է.
    Մի կյանք կտրես - մի արունք է.
    Թե մի մատաղ սրտիկ կոտրես.
    Սիրելի՛ս, յոթն արունք է:

     

    Ա՜խ, աղջի՛կ, արտի միջին,
    Ջա՛ն աղջիկ, վարդի միջին.
    Յոթ տարի քեզ սիրել եմ
    Սիրտս սև դարդի միջին:

     

    V
    Արագածը իրար վրա
    Իր պերճ գորգերն է փռել,
    Պերճ գորգերով քար ու քռա
    Քյոշքերի պես զառ - զուգել:

     

    Զմրուխտեղեն թասերի մեջ
    Ինչպես ոսկի գինիներ,
    Կըշողշողան ու կըտան պեծ
    Ակն - աղբյուրներ, լճակներ:

     

    Վառ վարդերի տոնն է այսօր,
    Հարս ու աղջիկ զարդարուն՝
    Պտույտ կուգան օրոր - սորոր
    Վարդափթիթ լանջերում:

     

    Ու աղավնի կըթռցնեն
    Ձյուների պես սպիտակ.
    Իրար վրա ջուր կըցանեն
    Աղբյուրներն են անապակ:

     

    Նազիկ - հավքերն անո՛ւշ կերգեն, -
    Ո՞վ կիմանա էդ լեզուն. -
    Ով լացել է սիրու վերքեն,
    Թռչուն դառել երազում:

     

    Աղջիկները փունջ կըհյուսեն
    Ալ վարդերով՝ շաղերով.
    Իրենց սրտի սերը կասեն
    Հուր - հավքերի տաղերով:

     

    VI
    ԱՂՋԻԿՆԵՐԻ ԵՐԳԵՐԸ
    Ա
    Սարի սրին ձյուն կըշողա, -
    Սիրտս էրվեց քու սերեն.
    Սարերն ելնեմ, կարոտ տղա՛,
    Էրված սրտիս ձյուն բերեմ:

     

    Բարև տարե՛ք, ծաղիկ, հովե՜ր,
    Կանանչ - կտրիճ էն տղին,
    Տարի բոլոր քեզ չեմ տեսել,
    Մեռնիմ ես քո տեսնողին:

     

    Ա՛խ, երանի զմրուխտ - թռչուն,
    Զմրուխտ - երազ լինեի,
    Թռվռայի բարձիդ անքուն,
    Աչքերդ անուշ պագնեի:

     

    Բ
    Մեր բաղի խաս բլբուլին
    Տըվի կարոտս՝ տանի,
    Որ երգով տանի, տանի
    Սրտով սիրած իմ յարին:

     

    Մեր ձորի զուլալ առվին
    Տըվի արցունքս՝ տանի,
    Որ լացով տանի, տանի
    Անգութ, անսեր իմ յարին:

     

    Մեր սարի բարակ հովին
    Տըվի հյուսերս ծուփ - ծուփ.
    Որ տանի՜, տանի՜, տանի՜
    Հեռո՛ւ, հեռո՛ւ իմ յարին:

     

    VII
    Վանքի դռան՝ զով շվաքին,
    Նստել է կույր մի աշուղ.
    Զրույց կանե սազը կրծքին,
    Սազը կուլա սրտաբուխ:

     

    ԱՇՈՒՂԻ ԶՐՈՒՅՑԸ
    - Քերծի վրա կար մի բերդ,
    Էն բերդի մեջ մի աղջիկ.
    Ինքը՝ հրաշք - գեղեցիկ,
    Սիրտը՝ կարծր քարի փերթ:

     

    Ով որ անցավ էս դեհով
    Էդ գեղեցկի ոտքն ընկավ.
    Սիրե՜ց, սիրե՜ց ու մեռավ՝
    Վառված սիրու հրդեհով:

     

    Եկա՜ն, եկա՜ն կարոտով,
    Եկողն էլ ետ չդառավ,
    Ու ո՛չ մեկն էլ սեր չառավ -
    Ավա՜ղ, մեռան կարոտո՛վ:

     

    Ու մի կտրիճ խթեց ձին
    Անցավ մի օր էդ բերդով,
    Անցավ հպարտ, անվրդով
    Ու չնայեց գեղեցկին:

     

    Աղջիկը նրան ձայն տվեց.
    Կանչեց, լացեց, որ ետ գար.
    Ու երբ չեկավ, խելագար՝
    Բուրգեն իրան վար նետեց:

     

    Քերծի վրա կար մի բերդ,
    Էն բերդի մեջ մի աղջիկ.
    Ինքը՝ հրաշք - գեղեցիկ,
    Սիրտը՝ քնքո՜ւշ վարդի թերթ:

     

    VIII
    Վանքի առաջ աղջիկ - տղա
    Պար են բռնել, կթռնին,
    Ու մի աղջիկ, ու մի տղա
    Սիրու խոսքով կկռվին:

     

    Պարողները՝ ուրախ - զվարթ
    Նրանց վեճին ծոր կուտան,
    Ու կրծքերին՝ ծաղիկ ու վարդ՝
    Պար կըդառնան, ծափ կուտան:

     

    IX
    ՊԱՐԵՐԳԸ
    Տղան.
    - Ա՛յ սիրուն աղջիկ,
    Դրախտի ծաղի՜կ,
    Դուրս արի, տեսնեմ՝
    Տեսքիդ կարոտ եմ:

     

    ԽՈՒՄԲԸ. 
    - Ջա՛ն վարդավառ,
    Վարդավառ,
    Մեր դռանը`
    Ոսկի ծառ:

     

    Աղջիկը.
    - Ա՛յ խելառ տղա՛,
    Վարդերի վրա
    Իսկի չե՞ս քնել,
    Երազ չե՞ս տեսել:

     

    ԽՈՒՄԲԸ.
    - Ջա՛ն վարդավառ,
    Վարդավառ,
    Ոսկի բլբուլ
    Վարդին՝ թառ:

     

    Տղան.
    - Ա՜յ երազ - աղջիկ,
    Դրախտի ծաղի՛կ,
    Մի պաչ տուր ինձի,
    Ծարավ եմ քեզի:

     

    ԽՈՒՄԲԸ.
    - Ջա՛ն վարդավառ,
    Վարդավառ,
    Վարդ եմ քաղել
    Քեզ համար:

     

    Աղջիկը.
    - Ա՛յ ծարավ տղա,
    Գիշեր լուսնկա
    Բլբուլի երգով
    Չե՞ս հարբել գինով:

     

    ԽՈՒՄԲԸ.
    - Ջա՛ն վարդավառ,
    Վարդավառ,
    Թե տղա ես,
    Արի, տա՛ր…

     

    Պարողները՝ պայծառ, ուրախ՝
    Խաղ կըկանչեն, կըխաղան.
    Սեր ու համբույր, ծափ ու ծիծաղ,
    Ու մինչև լույս կխաղան:

     

    X
    Սարի գիշե՜ր, սիրուն գիշե՜ր,
    Մեղր կիջնի աստղերեն.
    Երազներով եկան հովեր
    Հեռո՛ւ, անհայտ տեղերեն:

     

    Ծի՜վ - ծի՜վ հավքեր կտուց - կտցի,
    Ծաղկունքի մեջ քուն մտան.
    Հավքերի պես ե՛կ, ծոց - ծոցի,
    Ի՜մ հազար սեր սիրեկան,
    Խմենք երկնի մեղրագինին,
    Ծաղկունքի մեջ քուն մտնենք,
    Լուռ նայելով վառ աստղերին՝
    Աստղերի մեջ քուն մտնենք:

     

    Իրար գրկած՝ ես ու դուն՝
    Երազներով հովերու,
    Հավերժ թռչինք ես ու դուն՝
    Աստղերեն աստղ, ու հեռո՜ւ…

     

    Ե ԵՐԳ
    I
    Ամպն է կախել շուրթը տրտում,
    Ի՞նչ խավար է էս գիշեր.
    Մեկը կուց - կուց իմ խեղճ սրտում
    Արուն կուլա էս գիշեր:

     

    Անգութ վարդը ծոցն է գոցել
    Փուշն է բացել էս գիշեր.
    Խեղճ բլբուլի սիրտն է խոցել,
    Արուն կուլա էս գիշեր:

     

    Անգութ վարդը ծոցն է գոցել,
    Փուշն է բացել էս գիշեր.
    Խեղճ բլբուլի սիրտն է խոցել,
    Արուն կուլա էս գիշեր:

     

    Ու էս գիշեր աստղ մի պայծառ
    Տխուր կանչեց, վար ընկավ.
    Ա՜խ, էն սիրու աստղն էր պայծառ,
    Սրտիս երկնուց վար ընկավ…

     

    II
    Շող - շափաղին եկա, կանգնա
    Իմ Զարոյի դռան դեմ,
    Դուռն էր գոցած, ու ձեն տվի,
    Ձենիս վրա չառա ձեն:

     

    Քու գառներդ ինձ որ տեսան`
    Տխուր ձենով մայեցին.
    Արդյոք ցավս դուք իմացա՞ք,
    Ջա՛ն, ջա՛ն, մեռնիմ ձեր ձենին:

     

    Ասեք Զարոյիս՝ դուռը բանա,
    Սիրտըս ընկավ ցավ ու ցեց.
    Գիշերըս գեշ երազ տեսա,
    Տեսա սերըս սուգի մեջ…

     

    III
    Երազիս մեջ լիճը տեսա՝
    Ոսկի ալիք ցոլալիս.
    Մի տղի հետ յարիս տեսա՝
    Ոսկի նավով ման գալիս:

     

    Յարս կրծքին ծաղկունք ուներ,
    Վարդը նրան նվիրեց.
    Արդյոք չըլնի՞, օրոր հովե՜ր,
    Յարս սիրու խոսք տվեց:

     

    Տղան մարգրիտ մանյակ ուներ՝
    Յարիս վզեն կախ արավ.
    Արդյոք չըլնի՞, շորոր հովե՜ր,
    Իմ եղնիկին յար արավ:

     

    Յարս նրա գրկում տեսա՝
    Համբույր կառներ ու կուտար.
    Ա՜խ, ինձ ափին մեռած տեսա՝
    Ուռին վրաս լուռ կուլար…

     

    IV
    Կանգնել եմ մոլոր՝ քողիկիդ առջև,
    Շվաքիդ մատաղ, դուռդ բաց արա,
    Մեկ շողքդ տեսնեմ, դուն իմ վառ արև,
    Աշխարհը սևցավ իմ գլխի վրա:

     

    Սիրտս այրըված աչերիդ հրով,
    Մի կաթիլ ջուր տո՛ւր պապակ շրթունքիս.
    Սիրտս զարկըված ունքերիդ թրով,
    Մի կտոր դեղ տո՛ւր անդարման վերքիս:

     

    Երկնքի ամպը իր լեռը ունի,
    Հանգստի մի այր՝ ճամփորդող քամին.
    Ո՞ւր տանիմ, ասա՛, խեղճ սերըս հիմի,
    Դուռդ բաց արա՛, - մեռնիմ քու շեմին…

     

    V
    Սրտիս միջեն սերըդ տարար,
    Տեղը խորունկ վերք մնաց,
    Խորունկ վերքս թողիր անճար,
    Ինձ ո՞ւմ թողիր, ո՞ւր կերթաս:

     

    Գերեզմանս գեթ փորեիր
    Վերքիս նման՝ խորն, անտակ,
    Քու ձեռքերով ինձ թաղեիր
    Լճի ափին, ծառի տակ. -
    Ինձ թաղեիր շա՜տ խորն ու մութ
    Նոր երթայի՜ր, է՜յ անգութ…

     

    ՎԵՐՋԵՐԳ
    Ով կյանք ունի, դարդ էլ ունի,
    Դարդին դարման յար էլ ունի.
    Մենակ ես եմ անբախտ ծնել,
    Սիրտըս դարդոտ ու ճար չունի:

     

    Ով սեր ունի, յար էլ ունի,
    Նազան սրտում տեղ էլ ունի,
    Մենակ ես եմ սևօր ծնել,
    Սերըս կուլա ու բույն չունի…

     

    Ծեգը առավ դար ու դուրան,
    - Ազիզ մերի՛կ, դուռը բա՛ց,
    Քու որդին եմ, խոցված կուգամ,
    Անո՛ւշ մերի՛կ, գիրկդ բա՛ց…

     

    1895-1917Բարև կուտամ, չես առնի,
    Ոտքիդ կոխած հողն եմ, յա՛ր,
    Սիրտըս, անխիղճ, մի՛ ճմլի,
    ՉԷ՞ որ միջին դուն ես, յա՛ր:

     

    ԻՄ ԲԱԽՏԻՆ
    Էս գիշե՛ր, ամպհով գիշե՛ր,
    Կարոտ աչքիս քուն չի գա,
    Էս վշտեր, մրմուռ - հուշեր
    Իմ սև սրտես վազ չեն գա…

     

    Շա՜տ եմ լացել, - իմ աչքերեն
    Քունը վաղուց է թռել.
    Շա՜տ եմ լացել, յա՛ր քու, սերեն,
    Սիրտս խոր վերք է դառել:

     

    Իմ չոր գլո՛ւխ, քուն չունիս
    Դարդոտ գլու՛խ, տուն չունիս,
    Արար - աշխարհ ման կուգաս,
    Սիրած գրկում բուն չունիս…

     

    ՆԱԽԵՐԳ
    Ալագյազը` աստղերի մեջ`
    Ադամանդե թագը գլխին`
    Սարերեն վեր, ամպերեն վեր,
    Թիկն է տվել զմրուխտ - գահին:

     

    Սինամ - հավքի թևեր ունիմ,
    Թռնիմ կերթամ Ալագյազ,
    Ճակտիս աստղե պսակ ունիմ,
    Սրտիս միջին - զառ երազ։

     

    Սրտիս միջին դրախտ ունիմ,
    Վարդ ու բլբուլ, սեր ու սազ, -
    Արի գիրկս, մարմար Զարոս,
    Թռնինք, երթանք Ալագյազ:

     

    ԱՐԱԳԱԾԻՆ
    Դու, Արագա՛ծ, ալմաստ վահան
    Կայծակեղեն թրերի,
    Գագաթներդ՝ բյուրեղ վրան
    Թափառական ամպերի:

     

    Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
    Լճակներդ՝ լույս - փերուզ,
    Առուներդ՝ մեջքիդ փայլուն
    Պերճ գոտիներ ոսկեհյուս:

     

    Աղբյուրներդ գիշեր ու զօր
    Խոսքի բռնված իրար հետ,
    Վտակներդ՝ գիլ ու գլոր
    Աբրեշումե փեշերեդ:

     

    Թիթեռներդ՝ հուր - հրեղեն
    Թռչող - ճախրող ծաղիկներ.
    Զառ ու զարմանք երազներեն
    Պոկված ծվեն - ծվիկներ:

     

    Ծիրանավառ դո՛ւն թագուհի,
    Բուրումների դո՛ւն աղբյուր,
    Ծաղիկներդ հազար գույնի,
    Հազար անուն, հազար բույր:

     

    ՄԱՆԹԱՇԻՆ
    Է՜յ Մանթաշի երազ - հովի՛տ,
    Դո՛ւն զմրուխտե օրորո՛ց.
    Ծաղիկներդ լուսափթիթ՝
    Վրաս մետաքս - վառ ծածկոց:

     

    Աղբյուրներդ՝ բյուրեղ զանգեր,
    Հովերդ անուրջ կըբերեն,
    Մոռացումի թովիչ երգեր,
    Հովերդ անուշ կօրորեն:

     

    Հուր - հավքերդ՝ թևերն արծաթ,
    Կտուցները՝ լալ-մարջան,
    Ինձ կըպատմեն ոսկի հեքիաթ
    Աշխարհներեն դյութական:

     

    Ալմաստ առուն՝ մոր պես անքուն՝
    Նանիկ կասե, օ՛ր - օր, օ՛ր.
    Անուշ նանին զառ մանկության,
    Նանի՜, նանի՜, օ՛ր - օր, օ՛ր…

     

    Ա ԵՐԳ
    I
    Դաշտի գյուղացին կանաչ գարունին
    Հոտ ու նախիրով սարն է բարձրացել,
    Ու սարի բերրի, բարի լանջերին
    Խրճիթ է շինել, վրան է զարկել:

     

    Կտրիճ հովիվներն ու նախրապաններ
    Առաջներն առած կովերն ու ոչխար՝
    Կըվարեն հեռո՛ւ դալար արոտներ,
    Ու ետ կըբերեն կթելու համար:

     

    Գառնարած տղերք, պստիկ հոտաղներ,
    Առվակի վրա, մոտիկ ձորակում,
    Կարածացնեն գառներ ու հորթեր,
    Ու խաղ կըխաղան մինչև իրիկուն:

     

    Ժրաջան կանայք, առավոտուն վաղ,
    Թոնիր կըվառեն, լավաշ կըթխեն,
    Խնոցիները կըշխկան ուրախ,
    Ծաղկի պես հոտով կարագ կըշինեն:

     

    Արևամուտին բուխարիկներեն
    Իրիկվա նման խաղաղ ծուխ կելնի.
    Սարվորներն հոգնած` սեղան կընստեն,
    Ու հարհանդ - մարմանդ քունն անո՜ւշ կիջնի:

     

    II
    Զառ Մանթաշի ծաղկոտ լանջին
    Պստիկ քողիկդ է կանգնած,
    Թիթեռներին, հովիկներին
    Գրշեր - ցերեկ դուռդ բաց:
    Քու գառներդ ուլերիդ հետ
    Դեմդ կուգան վազեվազ.
    Ու կըմայեն քու ետևեդ
    Երբ որ աղբյուր դուն կերթաս:
    Սափորն ուսիդ՝ ծեքծեքուն
    Երբ որ ձորը դուն կերթաս։

     

    III
    Արևի պես, սիրուն Զարոս,
    Շափաղ տալով դուն կուգաս,
    Էն մութ ձորին, իմ խոր սրտին,
    Շողեր տալով դուն կուգաս:

     

    Ալ - վարդերը՝ կրծքիդ վրան,
    Լույս ցողերը՝ ոտներիդ,
    Հովերի պես ծամերդ թռա՜ն,
    Մեռնիմ թուր - թուր ունքերիդ:

     

    Արի՛ մոտս, եղնիկ աղջի՛կ,
    Արար - աշխարհ թո՛ղ, արի.
    Նազ մի՛ անիր, նազիդ մատաղ,
    Անսեր սրտեն վազն արի:

     

    IV
    Շարմաղ Զարոն ձորի միջին
    Վարդ կըփնջեր շողշողուն,
    Ալ - շրթունքին, լալ - շրթունքին
    Մեկ էլ նստավ զառ մեղուն:

     

    «Հանգիստ թող ինձ, նազի՛կ աղջիկ,
    Կըվախենաս թե կծե՞մ,
    Քու շրթունքեն լռիկ - մնջիկ
    Անուշ մեղր կըծծեմ»։

     

    «Հուր վարդերեն հարյուր անգամ
    Շրթիդ ալը բոց ունի,
    Վառ վարդերեն հազար անգամ
    Շրթիդ լալը բույր ունի»։

     

    Վա՜յ ինձ, ինձեն բյուր - բյուր անգամ
    Մեղուն արք ու հարգ ունի…

     

    V
    Դու նստել ես աղբրա ակին,
    Շաղը ծամերդ կըթրջե.
    Նուռ շրթունքիդ, նուշ թշերիդ
    Շավղը ջուրը կըպաչե:

     

    Քու մազերդ վզիդ բոլոր,
    Վիզդ բոլոր ոլորուն.
    Ինձ արել ես թիթեռ մոլոր,
    Սերիդ բոլոր մոլորուն:

     

    Քու աչերդ՝ պայծառ աղբյուր,
    Ուրկից սերդ կըծագե,
    Քան զով երկինք՝ ջինջ ու մաքուր,
    Ա՜խ, սիրտս սիրուդ պապակ է:

     

    Ձեր թովչանքին չեմ դիմանա,
    Ծավի աչե՜ր, ծով աչե՜ր,
    Սիրտս կառնի, սիրտս կուտա,
    Նուռ պաչ կուզեմ, նուշ պաչե՜ր…

     

    Ու շրթունքդ բաժակ արիր՝
    Ոսկեջրած, հակինթով,
    Ինձ խենթի պես հարբեցրիր
    Սիրու գինով հոգեթով…

     

    VI
    Էդ համբույրը, որ ինձ տվիր,
    Էնպես անո՜ւշ - մեղո՜ւշ էր.
    Էդպես պտուղ, ծառ ու ծաղիկ,
    Ծով ու ցամաք չէ ծլել:

     

    Էդ համբույրեն մի հատ էլ տո՛ւր,
    Տանիմ աշխարհս ման տամ.
    Ինչքան դառն սրտեր տեսնեմ`
    Տամ, հոտն առնին, անուշնան:

     

    VII
    Փետուրները պայծառ ոսկով՝
    Հավքերն ուրախ ծափ կուտան,
    Ու կարոտի, սիրու խոսքով
    Իրար քնքո՜ւշ ձեն կուտան:

     

    Հովերն անո՜ւշ
    Բույր կըբերեն
    Դրախտական
    Դաշտերեն…

     

    Վառ հեքիաթ է չորս դիս փռված,
    Գինու գետեր կըհոսին,
    Համբույրներդ՝ գինով վառված՝
    Բլբուլի պես կըխոսին:

     

    Հոգիս հարբած
    Քու համբույրեն՝
    Երգս ծփաց
    ինքն իրեն…

     

    VIII
    Քու աչերըդ՝ հրեղեն ծով, -
    Ծովերի պես մազեր ունիս,
    Սիրտըս՝ նավակ, սերըդ՝ խենթ հով, -
    Հովերի պես նազեր ունիս:

     

    Դու գիշերը՝ վարդի երազ,
    Հոգիս գրկած, վառ հոգիս,
    Դու ցերեկը՝ ոսկի երազ,
    Իմ գրկի մեջ, նազելի՛ս:

     

    IX
    Հե՜յ Արագած, ալ-լալ հագել՝
    Ո՞ւր կըթռնիս իմ երգիս պես.
    Սրտիս խորքեն ելել - կանգնել
    Երկինք կերթաս իմ սիրուս պես:

     

    Քո լալազար, ծիծղուն ծաղկունք
    Իմ վարդ - սերեն բույր կառնին.
    Զառ Մանթաշի թև ու թռչունք
    Իմ բլբուլեն ձեն կառնին,
    Հեյ ջա՜ն, հա ջա՜ն ցող ու ակունք
    Սրտիս խորքեն ծին կառնին:

     

    Բ ԵՐԳ
    I
    Աղոթրանեն ցոլաց արև,
    Սուսան սարի հովն ընկավ,
    Արտուտն երգով սուրաց վերև,
    Շաղաղ վարդի հոտն ընկավ:

     

    Փրփուր կտրած առուն կուգա՝
    Այրին, ժայռին ձեն տալով.
    Եղնիկ Զարոն ձորը կուգա՝
    Ծիլ - ծաղկունանց շողք տալով:

     

    Ետ գնացե՛ք, քար ու քռա,
    Վարդե՛ր, ճամփա ցույց տվեք,
    Փուշ ու մացառ մեկդի քաշվեք,
    Նազան Զարոն մոտս գա.
    Առու, փեշերդ գում արա,
    Թողե՛ք, Զարոս գիրկս գա:

     

    II
    Ծվար մտած քարերի մեջ
    Սիրամարգներ բյուր - հազար,
    Ասես, իրենց պոչերով պերճ
    Զարդարել են դաշտ ու սար:

     

    Ու անտեղյակ մահին - չարին՝
    Հավքերն ուրախ սեր կերգեն.
    Հարբած կերգեն իրենց յարին,
    Չեն կշտանար երգելեն:

     

    Լույս ծաղկունքին մեղմ փարվելով,
    Ինչպես ոսկի լարերին,
    Հովեր կանցնին բարակ հևով, -
    Երազ երգեր կըլսվին:

     

    III
    Թևըս անցած՝ Զարոն սիրուն՝
    Կիջնենք ձորը Մանթաշի,
    Քնքուշ թախիծ լույս - աչերում՝
    Զարոն անուշ կխոսի:

     

    - Նայի՛ր, այնտեղ, դալար գրկում
    Մի լճակ կա կապտաչյա,
    Մի ուռենի՝ լալկա՛ն, տրտո՛ւմ,
    Ափի վրա կճոճա:

    Մի սիրահար սիրտ կա թաղված
    Էդ ծառի տակ մենավոր.
    Երթանք այնտեղ, սիրուն տղաս,
    Պատմեմ անցքը սգավոր…

     

    IV
    Լճակի փերին
    - Լճակի ափին գարունքվա մի օր
    Մի հովիվ տղա նստել է մոլոր.
    Պարզուկ սրնգով երգել է անուշ.
    Ու դուրս է ելել մի աղջիկ քնքուշ.
    Մի հրաշք - աղջիկ՝ մազերը ոսկի,
    Աչերը խորունկ՝ նման լճակի:
    Ասել է տղին. - «Այ սիրուն տղա,
    Պատկերդ տեսա ալիքի վրա,
    Ջրերի տակին ձայնիկդ առա
    Ու գերի դառա...
    Արի քեզ տանեմ, հատակում շքեղ
    Ես ամրոց ունեմ՝ փերուզ ու բյուրեղ.
    Սպասիդ կանգնած անհամար ծառա,
    Հրեղեն ձիեր, զմրուխտե զրահ։
    Ու իրար գրկում կըխմենք գինի,
    Մեր անուշ սիրուն մեռնում չի լինի։
    Արի՛ ինձ պաչե՛, քեզ շա՛տ կըսիրեմ,
    Գրկի՛ր ինձ, թե չէ, տե՛ս, լաց կըլինեմ...

     

    Ու լիճը փերին սուզվել է նորեն,
    Վառված պատանին նրա ետևեն…

     

    V
    Մեր մակույկը հովի հևով
    Երազի մեջ կըսահի,
    Ալիքների շուշան թևով
    Լճի վրա սնդուսի:

     

    Ծաղկունանց պես աստղերն ելան,
    Ցնցուղ տվին շողերի,
    Գլուխս դրած ծնկիդ վրան,
    Բույրը կառնեմ աստղերի:

     

    Փունջ ծամերդ ծուփի նման
    Ճակտիս վրա կըփռվին,
    Ծփծփալեն համբույր կուտան,
    Ու խենթի պես կըթռնին:

     

    Գ ԵՐԳ
    I
    Երեկոյան ծաղկոտ սարեն
    Հովիվն հոտը տուն կըբերե.
    Հոգնած հոտը արոտներեն
    Քնքուշ յարիս քուն կըբերե:

     

    Էսօր յարս շա՛տ է խաղցել
    Արեգակի շողերի հետ.
    Արևի պես շա՜տ է խաղցել
    Շող - մատներով իմ սրտի հետ:

     

    Շող մատներով, վարդ մատներով
    Իմ սրտի հետ շա՜տ է խաղցել.
    Հիմի հոգնել, եղնիկի պես,
    Թևիս տակին կուչ է եկել:

     

    Հոգնած հոտը ծաղիկներեն
    Սիրուն յարիս քուն կըբերե
    Աղբյուրների, թիթեռների
    Երազներով քուն կըբերե:

     

    II
    Երկինքն՝ անամպ, անուշ լուսին,
    Աստղերի մեջ ման կուգա.
    Հարոսները սո՜սին - սո՜սին,
    Հովը հովտում կըհևա:

     

    Հավքերն եկան թևին տալով
    Երամ - երամ իրանց տուն. -
    - Էս ի՜նչ լավ է, իրարու քով
    Նստինք, խոսինք ես ու դուն:

     

    Աստղի ցոլքով գիշերն իջավ,
    Թողեց մաճկալն արորը.
    Դար ու դարափ խոր քուն մտավ,
    Հոտը իջավ մութ ձորը:

     

    - Տե՛ս, էն հավքը, ի՜նչ մեղրածոր
    Ձենը ձգեց, Զարո՛ ջան,
    Քոնի ծորն է ձենը էնոր,
    Դուն երգդ ասա, սիրո՛ւն ջան…

    III
    ԶԱՐՈՅԻ ԵՐԳԸ
    - Կոպերն իջան լուռ գիշերվա,
    Սարին, ձորին բերին քուն.
    Դո՛ւ, լույս - արև հոգուս վրա,
    Դո՛ւ միշտ արթուն իմ հոգում:

     

    Քո աչքերըդ - հուր ու սաթի,
    Սիրտըս առել են, տարել
    Լույս - աշխարհներ զառ հեքիաթի,
    Հեռո՜ւ աստղեր, հեռուներ…

     

    Է՛յ ջան, հազար ինձ երանի,
    Սիրտս թիռ - թիռ կըճախրի,
    Քաղեմ, շարեմ աստղերն երկնի՝
    Քեզի գոտի գոհարի:

     

    Մարմանդ կուգա բարակ քամի,
    Սեզ ու արոտ իրար կանի.
    Թո՛ղ հյուսերս քանդեմ, տղա՛ս,
    Կրծքիդ վրա թել - թել անի…

     

    IV
    Ու համբուրեց ինձ մեղմով,
    Այնպե՜ս մեղմով, սիրով լի,
    Ասես, դեմքիս վրայով
    Սահեց թևը բլբուլի…

     

    V
    - Երբ փոքր էի, տատիկս ինձի
    Հեքիաթ կասեր, որ քնիմ,
    Քունս չի գա, հեքիաթ ասա՛,
    Հեքիաթ ասես՝ կըքնիմ…

     

    VI
    ՀԵՔԻԱԹԸ
    - Գլուխդ դի՛ր ուսիս վրա, նազենի,
    Մի վաղուցվա հեքիաթ ասեմ, լիս արա.
    - Կըլնի, չըլնի, ժամանակով կըլինի
    Մի իշխանի կտրիճ, մատաղ մի տղա:

     

    Օրվա մեկը իշխանազուն այս տղան
    Ընկերներով որսի ելավ դաշտ, անտառ,
    Ու զատվելով բռնեց անձուկ մի կածան՝
    Պրպտելով ամեն մի քար ու մացառ:

     

    Մեկ էլ հանկարծ թփի տակեն մի եղնիկ
    Դուրս ծլկվեց նետի նման ու թռավ,
    Ու պուկ եկան քերծեները սլացիկ,
    Կտրիճ տղան արձակեց ձին սրարշավ:

     

    Խեղճ եղնիկը փախավ մտավ մի խրճիթ,
    Ու երևաց շեմքի վրա մի աղջիկ.
    Այքա՜ն սիրուն, այնքա՜ն նազիկ ու վճիտ
    Արշալույսի ծիրան - ծաղիկ ու շողիկ:

     

    - Թողած երեն ու եղջերուն սարերի,
    Խեղճ եղնիկիս ինչո՞ւ այսպես վախ կուտաս:

    - Չքնա՛ղ աղջիկ, դու վհո՞ւկ ես, թե փերի,
    Ու եղնիկով որսկանի սիրտ կըորսաս.
    Ես տղան եմ տեր - իշխանի այս երկրի,
    Ձեռքդ տո՛ւր ինձ, հետդ վեր առ եղնիկին,
    Երթանք հորս ապարանքը մարմարի.

    Ես՝ քո փեսան, դուն՝ իմ հարսը, իմ անգին:
    Սրտիս վրա կապրիս բախտով ու զվարթ
    Ու կըհագնիս աստղ ու գոհար զգեստներ,
    Շուրջդ - անուշ շատրվաններ, հազար - վարդ,
    Բլբուլի պես կըգեղգեղեն նաժիշտներ…

     

    Աղջիկն ասաց. - Ի՞նչիս է պետք գանձ ու գահ.
    Այս սարերի քաջ հովիվի հարսն եմ ես.
    Նրա գրկում միայն երազ ու սեր կա.
    Ու թագուհի չկա, չունի թագիս պես…

     

    - Հզոր աղջի՛կ, քեզ կըսիրեմ, թե չգաս,
    Քեզ կտանիմ, կըփախցնեմ ես բռնի:
    - Դուն իշխան ես, արա՛, ինչ որ կըցանկաս,
    Բայց իմացի՛ր, սերը սիրով կըլինի…

    Տղան խնդրեց ու պաղատեց աղջկան.
    -Ես ծեր հորս մեկ տղան եմ, մինուճար,
    Խղճի արի, ա՛յ դու, անգո՛ւթ, աննմա՜ն,
    Ես առանց քեզ խեղճ աղքատ եմ ու անճար:

     

    Աղջիկն հպարտ՝ ու չտալով պատասխան
    Սարի դալար արոտները աչք կածեր.
    Մեկ էլ տղան փչեց փողը որսական,
    Թռան եկան ընկերներն ու ծառաներ:

     

    Տղան ասաց ընկերներին մոլորուն.
    -Ապարանքս այս խրճիթն է այսուհետ,
    Ու իմ բախտը՝ այս աղջկա ձեռներում.
    Վերադարձեք ու ձիս տարեք ձերի հետ:
    Իմ վրանս խփե՛ք սրա դռան դեմ,
    Եվ հորս ասեք, որ ես էլ տուն չեմ դառնա,
    Սիրակարոտ այստեղ նստիմ, կըսպասեմ,
    Մինչ որ ինձ այս աղջիկը մեղքանա…

     

    VII
    Ուսիս վրա գլուխն հենած
    Զարոս անուշ կըքնի.
    Ու հեքիաթս էլ կիսատ մնաց, -
    Սիրու հեքիաթը վերջ չո՛ւնի…

     

    Դ ԵՐԳ
    I
    Լեռան լանջին կա հինավուրց
    Մի վանք մամռոտ, փլատակ.
    Հավաքվել են առավոտից
    Սարվորները նրա տակ:

     

    Վարդավառի տոնն է այսօր,
    Քողք են կապել սարվորներ,
    Ձի կըխաղցնեն վանքի բոլոր
    Զենք ու զարդով կտրիճներ:

     

    Սարվոր կանայք խոտով - ցախով
    Բորբոքել են վառ օջախ.
    Համով - հոտով, օրհնած աղով
    Կեփեն ուխտած, սուրբ մատաղ:

     

    II
    Ընկեր - տղերք սեզի վրա
    Ուրախ սեղան են նստած,
    Կարմիր գինի կըհուրհրա,
    Կըթշթշա խորոված:

     

    Ու սարն ի վեր ձենն է ձգել
    Զուռնան՝ բանձրիկ ու հզոր,
    Դավուլն ահեղ՝ ժաժք է ձգել,
    Թինդ ու դղորդ սար ու ձոր:

     

    Ու մի կտրիճ թռավ տեղեն
    Որոտալի ծափերի մեջ.
    Խենթ տըրնկին սկսավ մեկեն,
    Պարեց, պարեց ու չհոգնեց:

     

    III
    Դադար կառնի դավուլ - զուռնան,
    Ու փողն անո՛ւշ կհեծկլտա,
    Ինչպես քաղցած վարդի վրան
    Բլբուլն ահույս լաց կուլա:

     

    Ու մի տղա՝ կրծքի վրա
    Սիրով զարկված գլուխը կախ՝
    Երազի մեջ, ասես, թե՝ նա
    Երգեց մեղմիկ մի տխուր տաղ։

     

    IV
    ՏՂԱՅԻ ՏԱՂԸ
    - Սիրելի՛ս, մի հատիկս ես,
    Աշխարքի մեջ մի հատիկ ես,
    Ես մեռնիմ - քեզի մատաղ,
    Դուն ծաղկի՛ր - մի հատիկ ես:

     

    Սիրելի՛ս, մի արունք է.
    Մի կյանք կտրես - մի արունք է.
    Թե մի մատաղ սրտիկ կոտրես.
    Սիրելի՛ս, յոթն արունք է:

     

    Ա՜խ, աղջի՛կ, արտի միջին,
    Ջա՛ն աղջիկ, վարդի միջին.
    Յոթ տարի քեզ սիրել եմ
    Սիրտս սև դարդի միջին:

     

    V
    Արագածը իրար վրա
    Իր պերճ գորգերն է փռել,
    Պերճ գորգերով քար ու քռա
    Քյոշքերի պես զառ - զուգել:

     

    Զմրուխտեղեն թասերի մեջ
    Ինչպես ոսկի գինիներ,
    Կըշողշողան ու կըտան պեծ
    Ակն - աղբյուրներ, լճակներ:

     

    Վառ վարդերի տոնն է այսօր,
    Հարս ու աղջիկ զարդարուն՝
    Պտույտ կուգան օրոր - սորոր
    Վարդափթիթ լանջերում:

     

    Ու աղավնի կըթռցնեն
    Ձյուների պես սպիտակ.
    Իրար վրա ջուր կըցանեն
    Աղբյուրներն են անապակ:

     

    Նազիկ - հավքերն անո՛ւշ կերգեն, -
    Ո՞վ կիմանա էդ լեզուն. -
    Ով լացել է սիրու վերքեն,
    Թռչուն դառել երազում:

     

    Աղջիկները փունջ կըհյուսեն
    Ալ վարդերով՝ շաղերով.
    Իրենց սրտի սերը կասեն
    Հուր - հավքերի տաղերով:

     

    VI
    ԱՂՋԻԿՆԵՐԻ ԵՐԳԵՐԸ
    Ա
    Սարի սրին ձյուն կըշողա, -
    Սիրտս էրվեց քու սերեն.
    Սարերն ելնեմ, կարոտ տղա՛,
    Էրված սրտիս ձյուն բերեմ:

     

    Բարև տարե՛ք, ծաղիկ, հովե՜ր,
    Կանանչ - կտրիճ էն տղին,
    Տարի բոլոր քեզ չեմ տեսել,
    Մեռնիմ ես քո տեսնողին:

     

    Ա՛խ, երանի զմրուխտ - թռչուն,
    Զմրուխտ - երազ լինեի,
    Թռվռայի բարձիդ անքուն,
    Աչքերդ անուշ պագնեի:

     

    Բ
    Մեր բաղի խաս բլբուլին
    Տըվի կարոտս՝ տանի,
    Որ երգով տանի, տանի
    Սրտով սիրած իմ յարին:

     

    Մեր ձորի զուլալ առվին
    Տըվի արցունքս՝ տանի,
    Որ լացով տանի, տանի
    Անգութ, անսեր իմ յարին:

     

    Մեր սարի բարակ հովին
    Տըվի հյուսերս ծուփ - ծուփ.
    Որ տանի՜, տանի՜, տանի՜
    Հեռո՛ւ, հեռո՛ւ իմ յարին:

     

    VII
    Վանքի դռան՝ զով շվաքին,
    Նստել է կույր մի աշուղ.
    Զրույց կանե սազը կրծքին,
    Սազը կուլա սրտաբուխ:

     

    ԱՇՈՒՂԻ ԶՐՈՒՅՑԸ
    - Քերծի վրա կար մի բերդ,
    Էն բերդի մեջ մի աղջիկ.
    Ինքը՝ հրաշք - գեղեցիկ,
    Սիրտը՝ կարծր քարի փերթ:

     

    Ով որ անցավ էս դեհով
    Էդ գեղեցկի ոտքն ընկավ.
    Սիրե՜ց, սիրե՜ց ու մեռավ՝
    Վառված սիրու հրդեհով:

     

    Եկա՜ն, եկա՜ն կարոտով,
    Եկողն էլ ետ չդառավ,
    Ու ո՛չ մեկն էլ սեր չառավ -
    Ավա՜ղ, մեռան կարոտո՛վ:

     

    Ու մի կտրիճ խթեց ձին
    Անցավ մի օր էդ բերդով,
    Անցավ հպարտ, անվրդով
    Ու չնայեց գեղեցկին:

     

    Աղջիկը նրան ձայն տվեց.
    Կանչեց, լացեց, որ ետ գար.
    Ու երբ չեկավ, խելագար՝
    Բուրգեն իրան վար նետեց:

     

    Քերծի վրա կար մի բերդ,
    Էն բերդի մեջ մի աղջիկ.
    Ինքը՝ հրաշք - գեղեցիկ,
    Սիրտը՝ քնքո՜ւշ վարդի թերթ:

     

    VIII
    Վանքի առաջ աղջիկ - տղա
    Պար են բռնել, կթռնին,
    Ու մի աղջիկ, ու մի տղա
    Սիրու խոսքով կկռվին:

     

    Պարողները՝ ուրախ - զվարթ
    Նրանց վեճին ծոր կուտան,
    Ու կրծքերին՝ ծաղիկ ու վարդ՝
    Պար կըդառնան, ծափ կուտան:

     

    IX
    ՊԱՐԵՐԳԸ
    Տղան.
    - Ա՛յ սիրուն աղջիկ,
    Դրախտի ծաղի՜կ,
    Դուրս արի, տեսնեմ՝
    Տեսքիդ կարոտ եմ:

     

    ԽՈՒՄԲԸ. 
    - Ջա՛ն վարդավառ,
    Վարդավառ,
    Մեր դռանը`
    Ոսկի ծառ:

     

    Աղջիկը.
    - Ա՛յ խելառ տղա՛,
    Վարդերի վրա
    Իսկի չե՞ս քնել,
    Երազ չե՞ս տեսել:

     

    ԽՈՒՄԲԸ.
    - Ջա՛ն վարդավառ,
    Վարդավառ,
    Ոսկի բլբուլ
    Վարդին՝ թառ:

     

    Տղան.
    - Ա՜յ երազ - աղջիկ,
    Դրախտի ծաղի՛կ,
    Մի պաչ տուր ինձի,
    Ծարավ եմ քեզի:

     

    ԽՈՒՄԲԸ.
    - Ջա՛ն վարդավառ,
    Վարդավառ,
    Վարդ եմ քաղել
    Քեզ համար:

     

    Աղջիկը.
    - Ա՛յ ծարավ տղա,
    Գիշեր լուսնկա
    Բլբուլի երգով
    Չե՞ս հարբել գինով:

     

    ԽՈՒՄԲԸ.
    - Ջա՛ն վարդավառ,
    Վարդավառ,
    Թե տղա ես,
    Արի, տա՛ր…

     

    Պարողները՝ պայծառ, ուրախ՝
    Խաղ կըկանչեն, կըխաղան.
    Սեր ու համբույր, ծափ ու ծիծաղ,
    Ու մինչև լույս կխաղան:

     

    X
    Սարի գիշե՜ր, սիրուն գիշե՜ր,
    Մեղր կիջնի աստղերեն.
    Երազներով եկան հովեր
    Հեռո՛ւ, անհայտ տեղերեն:

     

    Ծի՜վ - ծի՜վ հավքեր կտուց - կտցի,
    Ծաղկունքի մեջ քուն մտան.
    Հավքերի պես ե՛կ, ծոց - ծոցի,
    Ի՜մ հազար սեր սիրեկան,
    Խմենք երկնի մեղրագինին,
    Ծաղկունքի մեջ քուն մտնենք,
    Լուռ նայելով վառ աստղերին՝
    Աստղերի մեջ քուն մտնենք:

     

    Իրար գրկած՝ ես ու դուն՝
    Երազներով հովերու,
    Հավերժ թռչինք ես ու դուն՝
    Աստղերեն աստղ, ու հեռո՜ւ…

     

    Ե ԵՐԳ
    I
    Ամպն է կախել շուրթը տրտում,
    Ի՞նչ խավար է էս գիշեր.
    Մեկը կուց - կուց իմ խեղճ սրտում
    Արուն կուլա էս գիշեր:

     

    Անգութ վարդը ծոցն է գոցել
    Փուշն է բացել էս գիշեր.
    Խեղճ բլբուլի սիրտն է խոցել,
    Արուն կուլա էս գիշեր:

     

    Անգութ վարդը ծոցն է գոցել,
    Փուշն է բացել էս գիշեր.
    Խեղճ բլբուլի սիրտն է խոցել,
    Արուն կուլա էս գիշեր:

     

    Ու էս գիշեր աստղ մի պայծառ
    Տխուր կանչեց, վար ընկավ.
    Ա՜խ, էն սիրու աստղն էր պայծառ,
    Սրտիս երկնուց վար ընկավ…

     

    II
    Շող - շափաղին եկա, կանգնա
    Իմ Զարոյի դռան դեմ,
    Դուռն էր գոցած, ու ձեն տվի,
    Ձենիս վրա չառա ձեն:

     

    Քու գառներդ ինձ որ տեսան՝
    Տխուր ձենով մայեցին.
    Արդյոք ցավս դուք իմացա՞ք,
    Ջա՛ն, ջա՛ն, մեռնիմ ձեր ձենին:

     

    Ասեք Զարոյիս՝ դուռը բանա,
    Սիրտըս ընկավ ցավ ու ցեց.
    Գիշերըս գեշ երազ տեսա,
    Տեսա սերըս սուգի մեջ…

     

    III
    Երազիս մեջ լիճը տեսա՝
    Ոսկի ալիք ցոլալիս.
    Մի տղի հետ յարիս տեսա՝
    Ոսկի նավով ման գալիս:

     

    Յարս կրծքին ծաղկունք ուներ,
    Վարդը նրան նվիրեց.
    Արդյոք չըլնի՞, օրոր հովե՜ր,
    Յարս սիրու խոսք տվեց:

     

    Տղան մարգրիտ մանյակ ուներ՝
    Յարիս վզեն կախ արավ.
    Արդյոք չըլնի՞, շորոր հովե՜ր,
    Իմ եղնիկին յար արավ:

     

    Յարս նրա գրկում տեսա՝
    Համբույր կառներ ու կուտար.
    Ա՜խ, ինձ ափին մեռած տեսա՝
    Ուռին վրաս լուռ կուլար…

     

    IV
    Կանգնել եմ մոլոր՝ քողիկիդ առջև,
    Շվաքիդ մատաղ, դուռդ բաց արա,
    Մեկ շողքդ տեսնեմ, դուն իմ վառ արև,
    Աշխարհը սևցավ իմ գլխի վրա:

     

    Սիրտս այրըված աչերիդ հրով,
    Մի կաթիլ ջուր տո՛ւր պապակ շրթունքիս.
    Սիրտս զարկըված ունքերիդ թրով,
    Մի կտոր դեղ տո՛ւր անդարման վերքիս:

     

    Երկնքի ամպը իր լեռը ունի,
    Հանգստի մի այր՝ ճամփորդող քամին.
    Ո՞ւր տանիմ, ասա՛, խեղճ սերըս հիմի,
    Դուռդ բաց արա՛, - մեռնիմ քու շեմին…

     

    V
    Սրտիս միջեն սերըդ տարար,
    Տեղը խորունկ վերք մնաց,
    Խորունկ վերքս թողիր անճար,
    Ինձ ո՞ւմ թողիր, ո՞ւր կերթաս:

     

    Գերեզմանս գեթ փորեիր
    Վերքիս նման՝ խորն, անտակ,
    Քու ձեռքերով ինձ թաղեիր
    Լճի ափին, ծառի տակ. -
    Ինձ թաղեիր շա՜տ խորն ու մութ
    Նոր երթայի՜ր, է՜յ անգութ…

     

    ՎԵՐՋԵՐԳ
    Ով կյանք ունի, դարդ էլ ունի,
    Դարդին դարման յար էլ ունի.
    Մենակ ես եմ անբախտ ծնել,
    Սիրտըս դարդոտ ու ճար չունի:

     

    Ով սեր ունի, յար էլ ունի,
    Նազան սրտում տեղ էլ ունի,
    Մենակ ես եմ սևօր ծնել,
    Սերըս կուլա ու բույն չունի…

     

    Ծեգը առավ դար ու դուրան,
    - Ազիզ մերի՛կ, դուռը բա՛ց,
    Քու որդին եմ, խոցված կուգամ,
    Անո՛ւշ մերի՛կ, գիրկդ բա՛ց…

    1895-1917

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.