• 29 june, 2024
     Սոխով դիմակներ մազերի համար՝ տանը

    Սոխով դիմակներ մազերի համար՝ տանը

    Սոխը շատ հարուստ է վիտամիններով և միներալներով, որոնք շատ կարևոր են նաև մազերի համար։ Իր բակտերիասպան հատկությունների շնորհիվ, սոխը պայքարում է նաև թեփի և գլխամաշկի տարբեր հիվանդությունների դեմ։ Ցինկի, վիտամին C-ի և սիլիցումի մեջ քանակությունը ամրացնում և թարմացնում է մազարմատները, խոչընդոտում է նաև սպիտակ մազերի առաջացմանը։

    Սոխը բավական շատ է օգտագործվում ավանդական բժշկության մեջ։ Ազնվական կանայք օգտագործել են սոխով դիմակները ինչպես գեղեցիկ, փարթամ, փայլուն մազեր ունենալու համար, այնպես էլ մազերի թափվելու դեմ պայքարում։

     

    Սոխով մազերի դիմակի դասական տարբերակ

    Սոխը քերում ենք ամենամանր քերիչով։ Ստացված զանգվածը քսում ենք մազարմատներին, լավ տարածում ենք։ Գլուխը փաթաթում ենք ցելոֆանով, ապա սրբիչով։ 

    Եթե մազերը չոր են, ապա դիմակը թողնում ենք 1 ժամ, ապա լվանում ենք։ Նորմալ մազերի դեպքում թողնում ենք 1,5-2 ժամ, իսկ յուղոտ մազերի դեպքում՝ 3 ժամ։ 

    Չոր մազերի դեպքում խորհուրդ է տրվում սոխի զանգվածին ավելացնել գերչակի յուղ։ 

     

    Սոխով և թթխմորով մազերի դիմակ

    Անհրաժեշտ է․

    1․ Սոխ - 1-2 հատ

    2․ Թթխմոր - 1 թեյի գդալ

    3. Կռատուկի և գերչակի յուղ

    4․ Տաք ջուր - 2 ճաշի գդալ

     

    Սոխը քերում ենք ամենամանր քերիչով, ապա քամում ենք հյութը։ 

    Սոխի հյութի մեջ ավելացնում ենք 1 թեյի գդալ թթխմոր, կռատուկի և գերչակի յուղ, տաք ջուր։ 

    Բոլոր բաղադրիչները խառնում ենք, թողնում ենք 10 րոպե տաք տեղ։ 

    Դիմակը քսում ենք մազարմատներին, մատերով մերսում ենք ու լավ տարածում։ 

    Գլխին դնում ենք ցելոֆանե գլխարկ, փաթաթում ենք սրբիչով, թողնում ենք 1 ժամ և լվանում ենք տաք ջրով և շամպունով։ 

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.