• 03 july, 2024
     Սոդայով և մեղրով դիմակներ դեմքի համար

    Սոդայով և մեղրով դիմակներ դեմքի համար

    Մեղրի և սոդայի համադրությամբ դիմակները՝

    • հիանալի մաքրում են
    • ախտահանում են մաշկը
    • բուժում են ակնեն
    • վերացնում են սև բշտիկները
    • պայքարում են կնճիռների դեմ
    • հարուստ են վիտամիններով
    • լավացնում են արյան շրջանառությունը
    • սնուցում և գեղեցիկ տեսք են տալիս մաշկին։

     

     Ավանդական

    3 ճաշի գդալ սոդան խառնում ենք 100մլ ջրում մինչև լուծվի։ Ավելացնում ենք 1 ճաշի գդալ մեղր, նորից լավ խառնում ենք։  

    Դիմակի մեջ դնում ենք կոսմետիկական անձեռոցիկ, կամ բամբակե կտորը, որը նախորոք կտրվել է դեմքի օվալով, բացվել են աչքերի և քթի համար անցքեր։ Անձեռոցիկը դնում ենք դեմքին, թողնում ենք 15-20 րոպե։ 

    Դիմակը օգտագործել շաբաթը 2 անգամ։

     

    Դիմակ սոդայով, մեղրով և վարսակի փաթիլներով

    Վարսակի փաթիլները մանր աղում ենք, որպիսի ստացվի ալյուր։ 

    1 ճաշի գդալ վարսակի փաթիլների ալյուրը և 1 ճաշի գդալ եռման ջուրը լավ խառնում ենք, որպիսի ստացվի միատարր զանգված։ Թողնում ենք մինչև մի քիչ ուռի։

    Ավելացնում ենք 1 թեյի գդալ մեղր և մի պտղունց սոդա։  

    Դիմակը քսում ենք դեմքին, թողնում ենք 15 րոպե։ Օգտագործել շաբաթը 2 անգամ։

     

    Դիմակ սոդայով, մեղրով և սպիտակ կավով

    1 ճաշի գդալ մեղրը, մի քիչ սոդան, 1 ճաշի գդալ սպիտակ կավը լավ խառնել։ 

    Քսել դեմքին, թողնել 20 րոպե։ Լվանալ գոլ ջրով։

    Օգտագործել շաբաթը 2 անգամ։

     

    Դիմակ սոդայով, մեղրով և կիտրոնով

    1 ճաշի գդալ սոդան խառնում ենք թարմ կիտրոնի քամած հյութի հետ, ավելացնում ենք 1 ճաշի գդալ մեղր և լավ խառնում ենք։ 

    Քսել դեմքին, թողնել 15 րոպե։ Լվանալ գոլ ջրով։

    Օգտագործել շաբաթը 1 անգամ։

     

    Դիմակ սոդայով, մեղրով և

    ջրածնի պերօքսիդով (С перекисью водорода)

    Լավ խառնում ենք 1 ճաշի գդալ սեդան, 2 թեյի գդալ ջրածնի պերօքսիդը, 1 ճաշի գդալ մեղրը։

    Քսել դեմքին, թողնել 15 րոպե։ Լվանալ գոլ ջրով։

    Օգտագործել շաբաթը 1 անգամ։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.