

Հիմնադիր-տնօրեն՝ Արմինե Մելիքյան
"Բու֊Բի Թոյս" ընկերությունը պատրաստում է ձեռագործ զարգացնող խաղալիքներ` եղեգից և բամբակյա կտորներից։
Հայկական շուկան ուսումնասիրելու արդյունքում նկատում էի թե ինչքան շատ են պլաստիկից պատրաստված խաղալիքները, որոնք գունաթափվում են, ունեն տհաճ հոտ, ինչն էլ վնասում է երեխաների առողջությունը, որն էլ դարձավ գաղափար ստեղծել խաղալիքներ, որոնք կպատրաստվեն հնարավորինս բնական նյութերից։
Խաղալիքները պատրաստվելուց հետո փորձնական փուլ է անցնում 5֊6 տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ, թե ինչքանով է այն համապատասխանում իրենց տարիքին և հետաքրքրություներին։
Ընկերության նպատակն է հնարավորինս նվազեցնել պլաստիկ նյութերի առկայությունը երեխաների կյանքում և ապահովել տարիքային զարգացումը։
Բայց խաղալիքները առաջնահերթ ստեղծվում են երեխաների խոսքային, մտային, ճանաչողական զարգացման համար։
Մեկ ու կես տարվա ընթացքում "Բու֊ԲԻ Թոյս"֊ը կարողացել է բավականին ճանաչում ձեռք բերել, ինչպես նաև քիչ քանակությամբ արտահանում կազմակերպել դեպի ԱՄՆ և Ավստրիա։
Այսօր առաջիկա նպատակներից են ունենալ ֆիրմային խանութ սրահը, բացել խմբակներ, որտեղ երեխաները կկարողանան իրենց ձեռքերով պատրաստել իրենց խաղալիքները։
«Բու֊Բի Թոյս» ընկերությունը հիմնադրվել է BSC ընկերության և "Սոս մանկական գյուղեր" բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Հեռ․ +374 77 211 770
Հետաքրքիր է նաև․․․
Plushy Gold - Հայկական մորթիներ
- 09.03.2025
«Արզնի ձոր» ռեստորանային համալիր
- 09.03.2025
MRUG white dreams գիպսե արձանիկներ
- 26.08.2024
ԿԻՊ կրթության և վերապատրաստման ID կենտրոն
- 07.08.2024
RECENT
Հայ մոդել Մարիա Ղարիբեանի շքեղ ելույթը Paris Fashion Week 2025-ին
- 2025-03-16 06:47:00
«Արզնի ձոր» ռեստորանային համալիր
- 2025-03-09 05:50:00
Plushy Gold - Հայկական մորթիներ
- 2025-03-09 20:33:00
E-mail marketing-ի հիմնական սխալները
- 2025-03-03 19:42:00
Աֆորիզմներ մարքեթինգի մասին
- 2025-03-02 18:36:00
OMS Armenia բյութի միջազգային միջոցառում Երևանում, Սյուզաննա Բալայան
- 2025-02-13 09:29:00