ԱՏՐՊԵՏ (Մուբայաջյան Սարգիս Մկրտիչի, 31․01․1860, Կարս-1937, Լենինական), հայ գրող, հասարակական գործիչ։

1880-ից զբաղվել է ուսուցչությամբ։

1893-ից Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ։ 

1895 թվականին ջերբակալվել և աքսորվել է Դոնի Ռոստով։ Ազատվելուց հետո Թավրիզում հրապարակել է «ԱՊԱԳԱ» թերթը։ 

1891 թվականին «ԱԼՄԱՍՏ» երկհատոր վերպում պատկերեկ է Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպության գործունեությունը։ 

Ա․համիդյան վարչակարգը գործում անհրաժեշտ է համարել հայ-թուրքական «հեղափոխական համագործակցությունը»։ 

Նա ժառանգել է մանրբուրժուական գյուղացիական դեմոկրատիայի հեղափոխական տրամադրություններն ու հայացքները։

Արևմտահայ կյանքի մի հիանալի պատկեր է ներկայացնում նրա «ՏԺՎԺԻԿԸ» (համանուն կինոնկար՝ 1961, ռեժ. Արման Մանարյան) պատմվածքը։ 

Ատրպետը գրել է նաև պատմաբանասիրական հետազոտություններ, հրապարակախոսական հոդվածներ․

1906թ«Հողատիրությունը Կովկասում» 

1916թ«Հայ թագավորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ»։

 Նյութի աղբյուրը՝ Հայկական Համառոտ Հանրագիտարան