• 28 september, 2024
     Մնում է լինել խոհեմ և թեկուզ փոքր քայլերով առաջ գնալ, Մարինե Մելոյան

    Մնում է լինել խոհեմ և թեկուզ փոքր քայլերով առաջ գնալ, Մարինե Մելոյան

    «Ապագա Հայկական» համահայկական քաղաքացիական ասամբլեայի 200 մասնակիցներից  Մարինե Մելոյանը, ով մասնակցում էր ներկայացնելով Արարատի մարզը, նշում է, որ քննարկվեր ու ներկայացվել են ավելի քան 2000 մտքեր, որոնք միտված են «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան - Սփյուռք միասնականություն», «Բնակչության աճ» թեմաներին․․․ 

    Ապագա Հայկական, Մարինե Մելոյան«Ողջույն։ Համաժողովի մասին տեղեկացել եմ համացանցից։ Լրացրել եմ հայտը։ Թափանցիկ քվեարկության արդյունքում հնարավորություն եմ ունեցել ներկա լինել համաժողովի քննարկումներին։

    «Ապագա Հայկականը» համաժողովի շրջանակներում սփյուռքի և Արցախի մեր հայրենակիցների հետ համատեղ ներկայացրել և քննարկել ենք 2000-ից ավել մտքեր, տեսակետներ, որոնք հետագայում փորձագիտական վերլուծության ենթարկվելուց հետո կյանքի կկոչվեն։

    Մինչ այդ, երեք օր շարունակ համահայկական համաժողովի մասնակիցները քննարկում էին արդեն իսկ փորձագիտական հետազոտություն անցած 15 ծրագրերից երեքը՝ Պատմական պատասխանատվություն, Հայաստան - Սփյուռք միասնականություն, Բնակչության աճ թեմաները։

    The Future Armenian, Ապագա ՀայկականԲռունցքվել էր հայը, սեղանին հայոց պետականության պահպանպան, հայ ժողովրդի կեցության և Հայաստանի զարգացմանն ուղղված հարցեր էին։ Բժշկից մինչև բանվոր, մանկավարժից մինչև գործարար լծված էր գործի ի նպաստ Հայաստանի բարգավաճման։

    Եվ որքա՜ն ուժեղ է հայը, երբ միասնական է։

    Համաժողովը հնարավորություն տվեց բոլորիս համախմբվել, լսել միմյանց, արտահայտվել և փորձով կիսվել։

    Նույնիսկ համաժողովի ավարտից հետո շարունակում ենք մեր շփումը աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մեր հայրենակիցների հետ, հպարտանում իրենց հաջողություններով։

    Ստացվում է՝ Հայաստան-Սփյուռք միասնականությունը գործում է և մեծ ներուժ ունի։

    Մնում է լինել խոհեմ և թեկուզ փոքր քայլերով առաջ գնալ։

    Չտեսնված Հանրապետություն, ՀԲԸՄ

    Invisible Republic - AGBU

    Previous

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.