• 01 july, 2024
     16 միլիոն դրամ բանակին նվիրաբերել է «Սողոմոնի երգերը» ֆիլմը

    16 միլիոն դրամ բանակին նվիրաբերել է «Սողոմոնի երգերը» ֆիլմը

    ՀԱՅԵՐԸ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆ, ՔԱՆ ՀԵՆՑ ԻՐԵՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ։

    Հայկական բանակին իրենց աջակցությունն են ցուցաբերել «Սողոմոնի երգերը» ֆիլմի գլխավոր պրոդյուսերներ Կարո եւ Սիրվարդ Կավուկչյանները, ռեժիսոր Արման Նշանյանը։ Նրանք բանակին նվիրել են 16 միլիոն դրամ։

    «Պատահական չէ այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը, որը դեռ սպասում է արդար դատի, այսօր կրկնվում է նույն հանցագործների ձերքերով՝ համայն քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Մեր երազանքն է, որ այս ֆիլմը կարողանա թափանցել աշխարհի մարդկության հոգիները, եւ վերջապես Հայոց հարցը լուծում ստանա»,-ընդգծում են նվիրատուները:

     

    Ոսկեվազի Գինու Գործարան

    dfgd gdfg dfgd

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.