«Կազմակերպություններ» բաժինը նախատեսված է ներկայացնելու հայ ձեռներեցների հիմնած ընկերությունները, ապրանքատեսականին կամ մատուցվող ծառայությունները, նպաստելով նրանց առաջխաղացմանը հատկապես որոնողական համակարգերում։

«Կազմակերպություններ» բաժնում գրանցվելու կարևորագույն պայմանն է, որ հիմնադիրը պետք է լինի ՀԱՅ։

Հայկական ընկերությունների միասնական հարթակում հաճախորդը կարող է ստանալ լիարժեք տեղեկություններ, ծանոթանալ ապրանքներին կամ ծառայություններին, ինչպես նաև ունենա արագ կապ հաստատելու հանարավորություն տվյալ ընկերության հետ։

«Կազմակերպություններ» բաժնում գրանցվելու ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

Կազմակերպության լիարժեք ներկայացում․ 

  •   Գործունեություն
  •   Առավելություններ
  •   Ծառայություններ
  •   Բրենդներ
  •   Նկարներ
  •   Կոնտակտներ 
  •   Հղում

Կազմակերպությանը ներկայացնող էջը տեղադրման պահից հասանելի է դառնում աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահի և չունի ժամկետներ․․․ (Նյութը հեռացվում է միայն պատվիրատուի պահանջով կամ «Մագնետ» ՍՊԸ տնօրինության որոշման դեպքում):

hoonch.am պորտալի կազմակերպության էջ գրանցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով՝ 

Գրանցել կազմակերպություն

լրացնել բոլոր պարտադիր դաշտերը, որից հետո մեր աշխատակիցները կապ կհաստատեն Ձեզ հետ նշված կոնտակտային տվյալներով և կկազմեն էջը։

Կազմակերպության էջը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Կազմակերպության էջի կառուցվածքը․

  •  Ընկերության լիարժեք անուն, լոգո
  •  Ընկերության հիմնադիրը կամ հիմնադիրները, անուն, ազգանուն, մասնագիտություն, պաշտոն
  • 1 հղում
  • Ընկերության ստեղծման և գործունեության պատմություն
  • Առաքելություն, տեսլական
  • Հիմնական ծառայություններ կամ ապրանքներ, նկարագրություն, նկարներ
  • Ինչ խնդիր է լուծում հասարակության համար
  • Ինովացիաներ կամ յուրահատկություն
  • Ապագայի ծրագրեր
  • Լուսանկարներ / Կարճ տեսանյութ
  • Կոնտակտային տվյալներ՝ հասցե, հեռախոսահամար, սոց․ էջեր, հղում
  • Նկարների ընդհանուր քանակը՝ 4-6

Օգուտներ․

1. Ավելի շատ վստահություն բրենդի նկատմամբ - Հաճախորդը տեսնում է, որ բիզնեսը ներկայացված է վստահելի հարթակում։ Դա աշխատում է որպես երաշխիք, որ բրենդը իրական է, գործող է և գնահատված է ուրիշների կողմից։

2. Մանրամասն տեղեկատվություն՝ հասանելի և պարզ լեզվով - Ի տարբերություն գովազդային հայտարարությունների, hoonch.am-ում ներկայացված պատմությունները խորքային են։ Հաճախորդը կարող է լավ ճանաչել բրենդի արժեքները, գործունեությունը, հիմնադիրներին։

3. Հաճախորդների կողմնորոշման հնարավորություն - Հաճախ մարդիկ շփոթվում են՝ ումից գնել, ում վստահել։ Բովանդակային ներկայացումը օգնում է հասկանալ, արդյոք տվյալ բիզնեսը համապատասխանում է իրենց կարիքներին։

4.  Կապ է ստեղծվում բրենդի հետ՝ էմոցիոնալ մակարդակում - Երբ կարդում են կազմակերպության պատմությունը կամ հիմնադրի անցած ճանապարհը՝ փոխվում է նաև հաճախորդի վերաբերմունքը, ուժեղանում է հավատարմությունը և հաճախ վերածվում է կրկնվող գնումների։

5.  Հեշտ հղումներ, կոնտակտներ, սոց․ մեդիա, ծառայություններ - Երբ կազմակերպությունը կարճ և լիարժեք ներկայացվում է մի վայրում, հաճախորդը ժամանակ չի կորցնում տարբեր հարթակներում փնտրելով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան։ Այս մոտեցումը խնայում է հաճախորդի ժամանակը և ցույց է տալիս կազմակերպության պրոֆեսիոնալիզմը։

6. Դիրքավորում և հիշվողություն - Երբ բրենդը ներկայացվում է որպես պատմություն՝ իրական դեմքերով, արժեքներով, նա առանձնանում է մրցակիցներից, հիշվում և դառնում վստահելի։

7․ Մշտական թվային ներկայություն - Հոդվածը հարթակում մնում է մշտապես, և բրենդը շարունակում է ստանալ դիտումներ, հղումներ, այցելություններ, նույնիսկ ամիսներ անց։

8․ Հոդվածները ունեն բարձր SEO օպտիմիզացում, հետևաբար արագ հայտնվում են որոնողական համակարգերում (Google, Yandex, Bing...) - hoonch.am կայքում հրապարակվող նյութերը գրվում, մշակվում են այնպիսի ձևով, որ որոնողական համակարգերը հեշտությամբ գտնում և ցուցադրում է դրանք որոնման արդյունքներում։

9. Վստահելի աղբյուրներում ներկայությունը կարևոր AI-ի համար - AI համակարգերը (օր.՝ ChatGPT, Gemini) սովորաբար չեն առաջարկում ընկերություններ անհայտ հարթակներից։ Բայց եթե բրենդը ներկայացված է ճանաչված հարթակում՝ այն բարձրանում է նաև AI-ում առաջարկման հնարավորության մեջ։ Օրինակ՝ «Ինչ բիզնեսներ կան Երևանում, որոնք առաջարկում են ծնողների աջակցություն» → եթե hoonch.am-ում նման բովանդակություն կա՝ AI-ը կարող է ներառել տվյալ բրենդը։ - Պատասխանը՝ ChatGPT

 

Ամփոփում՝  hoonch.am-ում ներկայության արժեքը

Վստահություն - Հարթակն օգնում է ամրապնդել վստահելիությունը

Տեսանելիություն  - Google, AI, սոց․ մեդիա տարածում

SEO - Օգուտ հիմնաբառերից, հղումներից, կառուցվածքից

Արհեստական Բանականություն - ԱԲ-ում առաջարկման հնարավորություն, էմոցիոնալ կապ

Նոր լսարան - Հարթակի հետևորդներն ու այցելուները դառնում են պոտենցիալ հաճախորդներ

 

Մարքեթինգային ակտիվ - Հոդվածը կարող է օգտագործվել կրկնակի՝ տարածվելով սոցիալական կայքերում, կամ հաճախորդի կայքում

 

Հարցերի, առաջարկների դեպքում, կարող եք կապ հաստատել մեզ հետ։

Պատրաստի նյութերը, նկարները պետք է ուղարկել anna@hoonch.am էլ․ հասցեին։

Կազմակերպություններ բաժնում գրանցվելու պայմանները