Ձուկն է լողումՎճիտ ջրում,Վճիտ ջրում լճակի,Վառ արևի շողերի տակՑոլք է տալիս արծաթի:Հա՜ սուրում է,Հա՜ սուզվում էԲյուրեղ ծոցը լճակի,Բյուր նազանքովՄեղմ փարվում էՊուտ - պուտ թևին կոհակի:
Մթին ամպերիցԵկավ հորդ անձրև,Պարզեց երկինքը,Ծագեց ջինջ արև։Կանաչ ու կարմիրԿապեց ծիածան,Ջրի կաթիլներնԱլ - գոհար դարձան:Քամին հանդարտեց.Էլ չկա փոշի.Հողը տաքացավ,Ծխեց գոլորշի:
Զուգված, զարդարվածԹավիշ կանաչով,Ցոլում է դաշտըՈսկե ճաճանչով: Սիրուն մայիսըԳոհար է մաղել,Ծաղկանց թերթերըՇողել ու շաղել: Հազար տեսակիԹռչուն է երգում.Ալ - կանաչ դաշտըԶընգում, զրընգում:
Իջնում է գիշերՍարերի ուսին,Փայլում է վերիցԿաթնագույն լուսին: Վերից նայում էԵրկինքը ուրախ,Քնած է գյուղըԱնհոգ ու խաղաղ:
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա:
Բաժանորդագրվելով Ladyblog.am պորտալում, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ստանալ նորություններ Ձեր էլեկտրոնային հասցեին