Բնական գեղեցկություն, օրգանական կոսմետիկա․.. Սիրով ներկայացնում ենք հայկական, բնական Vanilla Organic-ի տեսականին:
Սրճային սկրաբ, աննկարագրելի նուրբ և փափուկ մաշկ ունենալու համար:
Բնական հիմք դիմահարդարման համար Vanilla Primer Oil, որը նախատեսված է իդեալական դիմահարդարման համար:
Մազերի սնուցող սփրեյ
Կոնդիցիոները խոնավեցնում է մազերը, հաղորդում փայլ, փափկեցնում, պաշտպանում է արտաքին ազդեցությունից...
Պարունակում է պրոկերատին: Այն պետք է ցողել մաքուր մազերին հարդարելուց առաջ...
Դեմքի դիմակ "Marshmallow" Սնուցով դիմակ ավոկադոյի, կոկոսի և նշի յուղերով։
Սնուցում, փափկեցնում և հաղորդում է մաշկին էլաստիկություն, առողջ և խնամված տեսք։
Լոսիոն, որը նախատեսված է ակնեի և ակնեից առաջացած հետքեր անցկացման համար, վերացնում է նաև բորբոքվածությունը, սպիտակեցնում է մաշկը և հաղորդում է առոջ տեսք:
Դեմքի կրեմ "Ծիրան և Նուշ" Ապահովում է ամենօրյա սնուցում և խոնավեցում, որն այնքան անհրաժեշտ է մեր մաշկին։ Կրեմի տեքստուրան օգնում է բոլոր կոմպոնենտներին ներթափանցել մաշկի խորին շերտերը, որի շնորհիվ արագանում է արյան շրջանառությունը և բջիջների վերականգնման գործընթացը։
Ծիրանի յուղը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք դանդաղեցնում են մաշկի ծերացման պրոցեսը։ Նպաստում է մաշկի սնուցմանը, փափկեցմանը և խոնավեցմանը, կանխարգելելով մաշկի չորացումը և թեփոտվածությունը։ Խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը, ինչի շնորհիվ պահպանվում է մաշկի էլաստիկությունը: Երիտասարդեցնող ազդեցություն է ունենում մաշկի համար, օգնում է հարթեցնել առկա մանր կնճիռները։
Նշի յուղը նախատեսված է մաշկի մերսման, փափկեցման, սնուցման, խոնավեցման, մաքրման համար։ Համապատասխանում է ցանկացած մաշկին։
Գլխամաշկի փիլինգ: Այն խորքից մաքրում է գլխամաշկը, ամրեցնում է և խթանում է մազերի աճը, կանգնեցնում է մազաթափության պրոցեսը, անցկացնում յուղոտվածությունը և թեփի առկայությունը։Նշենք, որ փիլինգի օգտագործումից հետո բոլոր դիմակները գործում են ավելի էֆեկտիվ, իսկ բոլոր սնուցող նութերը ներթափանցում է գլխամաշկի խորքը:
Լոգանքի գել
Vanilla-ի լոգանքի գելերը բազմազան երանգներով, հաճելի բույրերով և փափուկ տեքստուրայով, ստեղծված են քո մարմնի նուրբ խնամքի համար։
Մեկնաբանել