Բաղադրիչներ
- Թթվասեր 20% - 100 գրամ
- Կարագ - 50 գրամ
- Շաքարավազ - 4 ճաշի գդալ
- Կակաո - 6 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Վերցնում ենք փոքր կաթսա, մեջը լցնում ենք կարագը, թթվասերը, շաքարավազը:
Անընդհատ խառնելով եփում ենք թույլ կրակի վրա:
Երբ ստացվում է միասեռ զանգված ավելացնում ենք կակաոն:
Շարունակում ենք խառնել այնքան ժամանակ, մինչև գլազուրը պնդանա:
Կաթսան հանում ենք կրակից, թողնում ենք մի քիչ հովանա և կարող ենք օգտագործել:
Բարի ախորժակ
Մեկնաբանել