Բաղադրիչներ
- Ճակընդեղ - 300 գրամ
- Սխտոր - 1 պճեղ
- Սոխ - 1 հատ
- Սպիտակաձավար - 2 ճ. գդալ
- Աղ
- Պղպեղ
- Բուսական յուղ
- Սպիտակաձավար կամ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Ճակընդեղը լավ լվանում ենք, ապա եփում ենք: Մաքրում ենք կողևները, և քերում ենք: Այնուհետև բարակ կտրատում ենք սոխը և սխտորը: Տապակում ենք սոխը և սխտորը 2 ճաշի գդալ բուսական յուղի մեջ: Քերած ճակընդեղը տեղափոխում ենք թավայի մեջ և տապակում ենք: Ավելացնում ենք սպիտակաձավարը, լավ խառնում ենք և տապակում ենք ևս 1-2 րոպե: Ստացված զանգվածից ձևավորում ենք կոտլետներ: Կոտլետները թաթախում ենք սպիտակաձավարի կամ պաքսիմատի մեջ և տապակում ենք բուսայուղի մեջ ամեն կողմից մոտավորապես 3 րոպե:
Բարի ախորժակ
Մեկնաբանել