• 26 դեկտեմբեր, 2024
     Նռան հատիկնորվ ապարանջան

    Նռան հատիկնորվ ապարանջան

    Բաղադրիչներ

    1.  Հավի միս - 400 գրամ
    2. Բազուկ - 1 հատ
    3. Կարտոֆիլ - 3 հատ
    4. Հավի ձու - 3 հատ
    5. Գազար - 2 հատ
    6. Սոխ - 1 հատ
    7. Պոպոկ - 100 գրամ
    8. Նուռ - 1 հատ
    9. Բուսայուղ - 1 ճաշի գդալ
    10. Մայոնեզ
    11. Աղ, սև պղպղեղ

    Պատրաստման եղանակը Կարտոֆիլը, գազարը և բազուկը լավ լվանում ենք, եփում ենք առանձին ամաններում, կարող ենք եփելու ժամանակ ավելացնել աղ: Սառելուց հետո հեռացնում ենք կեղևները, կտրտում ենք մանր քառակուսիներով: Եփում ենք նաև ձուն մոտավորապես 9 րոպե: Եփված ձվի վրա լցնում ենք սառը ջուր, հեղևը հեշտ մաքրելու համար: Կտրտում ենք քառակուսիներով: Հավի միսը եփել 25-30 րոպե, սառեցնել և մանր կտրտել: Կտրտում ենք նաև պոպոկը, բայց պետք չէ շատ մանրացնել: Մանր քառակուսիներով կտրտում ենք սոխը, որից հետո տապակում ենք բուսայուղի մեջ: Սոխի գույնը պետք է ստացվի ոսկեգույն: Ցանկալի է քամել բուսայուղը, որիպիսի աղցանը չունենա ավելորդ յուղայնություն: Մատուցվող տարայի մեջտեղում դնում ենք երկար բաժակ: Նրա շուրջը դնում ենք բոլոր բաղադրիչները հետևյալ հերթականությամբ. 1-ին շերտ՝ հավի միս, աղ, պղպեղ, մայոսնեզ 2-րդ շերտ՝ գազար, աղ, պղպեղ, մի քիչ պոպոկ, մայոնեզ 3-րդ շերտ՝ կարտոֆիլ, աղ, պղպեղ, մայոնեզ 4-րդ շերտ՝ 1/2 բազուկի, աղ, պղպեղ 5-րդ շերտ՝ սոխ, պոպոկ, մայոնեզ 6-րդ շերտ՝ հավի ձուն, աղ, պղպեղ, մայոնեզ 7-րդ շերտ՝ բազուկի մնացած մասը, մայոնեզ Զգուշությամբ հանում ենք բաժակը: Կարող ենք մեջտեղի մասը պատել մայոնեզով, իսկ եզրերին բազուկ դնել: Վերջում աղցանը ամբողջությամբ պատում ենք նռան հատիկներով: Եթե հատիները դժվար են կպնում, կարող ենք տվյալ հատվածներին քիչ քանակությամբ մայոնեզ քսել: Ցանկալի է աղցանը մի քանի ժամ թողնել սառնարանում, տեսքը չկորցնելու համար կարող ենք ծածկել աղցանը սննդային տոպրակով կամ որևե խորը կափարիչով: Բարի ախորժակ

    Մայրաքաղաքային աղցան, դասական

    Մայրաքաղաքային աղցան, դասական

    Նախորդը

    Հավով շերտավոր աղցան

    Հավով շերտավոր աղցան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: