• 19 մարտ, 2024
     Ծծակի դերը երեխայի խոսքի զարգացման գործընթացում

    Ծծակի դերը երեխայի խոսքի զարգացման գործընթացում

    Ժամանակակից մայրիկները չեն հոգնում ծծակի օգուտների և վնասների վերաբերյալ միմյանց հետ վիճելուց։ Նրանք վիճաբանում և քննարկում են՝ արդյոք կարող է ծծակն ազդել կրծքով կերակրման վրա, դառնալ ականջաբորբերի պատճառ, խոսքի զարգացման խնդիրների պատճառ և այլն։ Այս հոդվածում մենք անդրադառնում ենք նրան, թե ինչպես կարող է ծծակն ազդել երեխայի խոսքի զարգացման վրա։

    Այն հարցի շուրջ, թե ինչպես կարող է ծծակն ազդել երեխայի զարգացող կծվածքի վրա, ևս վիճում են թե՛ մասնագետները, թե՛ մայրիկները։ Որոշ օրթոդոնտներ կարծում են, որ ծծակը, եթե նույնիսկ երեխան այն բերանից չի հանում, չի ազդի կծվածքի զարգացման վրա, եթե մինչև երեք տարեկանը երեխան հրաժարվի դրանից։ Սակայն այս տարբերակի հակառակորդները պնդում են, որ կյանքի երկրորդ տարում սկսում են ակտիվ զարգանալ ծնոտները և ալվեոլային ելունները, իսկ եթե երեխան դեռ չի հրաժարվել ծծակից, ապա կարող են սկսել դիմածնոտային հատվածի ձևախեղումներ և սխալ կծվածքի ձևավորում։ Նրանց աջակցում են շատ լոգոպեդներ, ովքեր կարծում են, որ ծծակի տևական կիրառումը ազդում է խոսքի զարգացման որակի վրա։

    Աննա Մալխասյան, ԾԾակի ազդեցությունը խոսքի վրաԾծակը բերանում երեխան չի կարողանում լիարժեք գղգղալ, թոթովել, նրա արտաբերական ապարատը չի վարժվում։ Լեզվի և շուրթերի մկանները կատարում են միատիպ, մոնոտոն աշխատանք, որն ընդհանրապես չի նպաստում դրանց ամրացմանը։ Արդյունքում՝ երեխան երկար ժամանակ չի կարողանում շուրթերը ձգել ժպիտի ձևով։ Իսկ շուրթերի այս դիրքն անհրաժեշտ է «Ս», «Զ», «Ց», «Լ», «Ռ» հնչյունների արտաբերման համար։

    Թվարկված հնչյուններով բառերը, բնականաբար, կնհչեն աղավաղված՝ շուրթերի սխալ դիրքի պատճառով։ Բացի այդ՝ ծծակն ակտիվ կիրառելիս լեզուն սովորում է ատամների մեջտեղում գտնվելուն, այսինքն՝ արտաբերության ժամանակ ևս լեզուն գտնվում է ատամների մեջտեղում, և հնչյունները դառնում են միջատամնային արտաբերության։ Եվ սա դեռ ամենը չէ։ Երկար ժամանակ ծծակի տակ գտնվող լեզուն, որը անընդհատ բերանի խոռոչի հատակին է, ամենայն հավանականությամբ չի կարողանա բարձրանալ դեպի քիմք և վերին ատամներ, քանի, որ մկանները «սովոր» չեն։ Նշանակում է՝ կառաջանան նաև դժվարություններ վերին դիրքավորման հնչյունների արտաբերության ժամանակ՝ «Շ», «Ժ», «Չ», «Լ», «Ռ»։ Վերոնշյալ օրինակները ծծակի տևական կիրառման արդյունքում առաջացող բոլոր խոսքային խանգարումները չեն։ Ծծակը տևական ժամանակ կիրառելու պատճառով խանգարվում է բերանի խոռոչը՝ ձևախեղվում է քիմքը, ատամները սկսում են ծուռ աճել, ձևավորվում է սխալ կծվածք և ոչ միայն կաթնային կծվածքի փուլում։
    Ի տարբերություն ծծակի կրծքի կաթը ծծելը խթանում է «Բ», «Պ», «Վ», «Ֆ», «Չ» հնչյունների արտաբերության զարգացումը։ Կլման ակտը նպաստում է «Ե», «Ի», «Գ», «Խ» հնչյունների արտաբերության զարգացմանը։ Ավելի ուշ, գդալով կերկրումը նպաստում է «Ս», «Ց», «Շ», «Ժ», «Չ», «Ռ», «Լ» հնչյունների արտաբերության նախապատրաստմանը։

    Վիկա ԽաչատրյանԻհարկե, յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում տալ ծծակ երեխային, թե չտալ, սակայն կարծում եմ տեղին կլինի էստեղ նշել, որ բացի կծվածքի, ատամնաշարի, խոսքի ձևավորման խնդիրները, կարող են առաջանալ նաև այլ խնդիրներ, որոնք, գուցե, առաջին հայացից այդքան էլ տեսանելի չեն։ Եվ վերջում, ի հավելումն վերոնշյալի․ յուրաքանչյուր տարիքային փուլ տարբերվում է առաջատար գործունեությամբ։ Նորածնային շրջանը բնորոշվում է մայրիկի անմիջական- հուզական շփմամբ։ Եվ եթե մայրը նախընտրում է երեխային տալ ծծակ, նրա փոխարեն, որ երեխային վերցնի ձեռքերի վրա և օրորի կամ ուղղակի խոսի նրա հետ, ապա, անկասկած, ծծակը կարգելակի երեխայի զարգացումը։ Նա չի կարողանա ստանալ աշխարհի վերաբերյալ գիտեիքների ամբողջ ծավալը և «հենքային վստահությունը» դրա հանդեպ։ Աշխարհի հանդեպ «հենքային վստահությունը» ձևավորվում է նորածնային շրջանում՝ փոքրիկի հանդեպ ծնողների վերաբերմունքի միջոցով։

     

    ՀԱՍԿ սոցիալ-կրթական աջակցության կենտրոնի համահիմնադիր,

    Լոգոպեդ Աննա Մալխասյան
    Հասցե՝ ք. Երևան, Արամ Խաչատրայն 4
    Հեռ. 099084851

    Երեխան չի արձագանքում իր անվանը ․․․ Ինչպես օգնել երեխային

    Երեխան չի արձագանքում իր անվանը ․․․ Ինչպես օգնել երեխային

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: