• 29 մարտ, 2024
     Բու-Բի Թոյս

    Բու-Բի Թոյս

    Հիմնադիր-տնօրեն՝ Արմինե Մելիքյան

     

    "Բու֊Բի Թոյս" ընկերությունը պատրաստում է ձեռագործ զարգացնող խաղալիքներ` եղեգից և բամբակյա կտորներից։

    Հայկական շուկան ուսումնասիրելու արդյունքում նկատում էի թե ինչքան շատ են պլաստիկից պատրաստված խաղալիքները, որոնք գունաթափվում են, ունեն տհաճ հոտ, ինչն էլ վնասում է երեխաների առողջությունը, որն էլ դարձավ գաղափար ստեղծել խաղալիքներ, որոնք կպատրաստվեն հնարավորինս բնական նյութերից։ Բու-Բի Թոյս, հայկական խաղալիքեր

    Խաղալիքները պատրաստվելուց հետո փորձնական փուլ է անցնում 5֊6 տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ, թե ինչքանով է այն համապատասխանում իրենց տարիքին և հետաքրքրություներին։

    Ընկերության նպատակն է հնարավորինս նվազեցնել պլաստիկ նյութերի առկայությունը երեխաների կյանքում և ապահովել տարիքային զարգացումը։

    Բայց խաղալիքները առաջնահերթ ստեղծվում են երեխաների խոսքային, մտային, ճանաչողական զարգացման համար։

     

    Բու-Բի Թոյս, խաղալիքներ, Бу-Би ТойсՄեկ ու կես տարվա ընթացքում "Բու֊ԲԻ Թոյս"֊ը կարողացել է բավականին ճանաչում ձեռք բերել, ինչպես նաև քիչ քանակությամբ արտահանում կազմակերպել դեպի ԱՄՆ և Ավստրիա։

    Այսօր առաջիկա նպատակներից են ունենալ ֆիրմային խանութ սրահը, բացել խմբակներ, որտեղ երեխաները կկարողանան իրենց ձեռքերով պատրաստել իրենց խաղալիքները։

    «Բու֊Բի Թոյս» ընկերությունը հիմնադրվել է BSC ընկերության և "Սոս մանկական գյուղեր" բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

    Բու-Բի Թոյս

    Facebook

    Հեռ․ +374 77 211 770

    Slice Consulting բիզնես խորհրդատվական ընկերություն

    Slice Consulting բիզնես խորհրդատվական ընկերություն

    Նախորդը

    LucyArt Fashion Salon

    LucyArt Fashion Salon

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: