• 28 մարտ, 2024
     Հղիության չորորդ շաբաթ

    Հղիության չորորդ շաբաթ

    Բալիկը

    Կարող ենք նմանացնել ավազահատիկի :)
    Քաշը՝ 0.8 գրամ
    Հասակը՝ 0.36-1 մմ

    Պատկերացրեք, որ Ձեր բալիկը 1մմ երկարությամբ սերմնահատիկի չափ է: Այս ժամանակահատվածում բժիշկները ապագա բալիկին անվանում են էմբրիոն: Չորորդ շաբաթվա վերջում կսկսեն ձևավորվել գլուխը և ողնաշարը:

    Ինչ է զգում մայրիկը

    Հղիության չորորդ շաբաթում կինը կարող է ունենալ մի շարք զգացողություններ.

    • կրծքագեղձերը սկսում են մեծանալ
    • ցավ կրծքերի հատվածում
    • հոգնածություն
    • նկատվում է կոնքի հատվածի մեծացում
    • փոխվում են համային զգացողությունները
    • սրտխառնոց, այրոցներ
    • հնարավոր է մարսողական համակարգի աշխատանքի փոփոխություններ...

    Պետք է ավելի շատ հանգստանաք, ավելի շատ ժամանակ անցկացնեք մաքուր օդում:

    Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նաև հագուստին և կոշիկներին: Դրանք պետք է լինեն հարմարավետ:

    Անհարմարություններ կարող է առաջացնել հեշտոցային արտադրությունը: Եթե այն բաց գույնի է և ունի շատ թույլ հոտ, անհանգստանալ պետք չէ, հակառակ դեպքում անպայման դիմեք բժշկին: Կարող է նկատվել նաև արգանդի տոնուսի բարձրացում, որի արդյունքում կարող են լինել արյունային արտադրություն: Երբ կինը չի իմանում հղիության մասին, կարող է այդ արտադրությունը ընդունել որպես դաշտանային ցիկլի սկիզբ:

    Չորորդ շաբաթվա վերջում կինը հղիության տեստի միջոցով կարող է ստուգել հնարավոր հղիությունը: Պետք է քչացնել կոֆեինի ընդունումը, եթե ծխում եք, հրաժարվեք այդ սովորությունից: Պետք է խուսափել փակ, մարդաշատ տարածքներից, որտեղ կարող եք վարակվել մի շարք վարակիչ հիվանդություններով:

    Հղիության չորորդ շաբաթում էմբրիոնը հասնում է արգանդին, ամրանում է նրա պատին և «բնակություն» է հաստատում այնտեղ:  Եթե նա սկսում է զարգանալ մինչև արգանդ հասնելը, վտանգ ա, որ կլինի արտաարգանդային հղիություն, այսինքն էմբրիոնը կսկսի մեծանալ արգանդափողում: Նաև այս ժամանակահատվածում կա ինքնաբուխ վիժման վտանգ: Կինը անգամ կարող է չիմանալ, որ հղի է եղել: Դրա պատճառը կարող են լինել հորմոնալ խանգարումները, ինֆեկցիաները, սթրեսները և այլն:

    Սիրելի կանայք, անգամ եթե դեռ չգիտեք Ձեր հղիության մասին, հոգ տարեք  Ձեր առողջության մասին, անցեք բժշկական ընդհանուր հետազոտություն, քիչ անհանգստացեք, ընդունեք ճիշտ սնունդ, մի կատարեք ծանր ֆիզիկական աշխատանքներ: Խորհրդակցեք բժշկի հետ և ընդունեք վիտամիններ, հիմնականում ֆոլաթթու:

    Առողջություն բոլորին :)

    Հղիության երրորդ շաբաթը

    Հղիության երրորդ շաբաթը

    Նախորդը

    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: