• 25 ապրիլ, 2024
     Թեկուզ վիրավոր, բայց վերադարձավ․․․

    Թեկուզ վիրավոր, բայց վերադարձավ․․․

    Մենք նոր էինք ամուսնացել օգոստոսի 9-ին ու շատ երջանիկ էինք:

    Ամուսինս պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Արարատի զորամասերից մեկում։

    Սեպտեմբերի 27-ի առավոտյան զանգեց եղբայրս, ասեց․ «Մայ, խաբար ե՞ք, պատերազմա սկսվել։ Սուրոին հո չեն տարել»։

    Ասի․ «Չէ, ի՞նչ պատորազմ, ի՞նչ էս խոսում»։

    - Հա՛, կռիվա ․․․

    Ու մի քանի րոպե հետո զանգ եկավ ամուսնուս․ «Արի՛ զորամաս, արա՛գ, տագնապա՛, բոլորին հավաքում են» ։

    Սիրտս արդեն կանգնում էր, տեղս չէի գտնում, ես էլ հղի էի․․․ Ամուսինս գնաց ու ասեց․

     - Չվախենաս, լավա լինելու, ես քեզ մենակ երբեք չեմ թողնի․․․

    Ամեն օր խոսում էինք, զանգում էր, ասում էր, «Արխային, մեզ Ղարաբաղ չեն տարել, մենք ստեղ ենք․․․»

    Սուրեն Մարտիրոսյան

     

    Հետո սկսեց հազվադեպ զանգել, բա հարմար չի լինում ու 2 օր զանգ չստացա։ Արդեն վախից սարսափում էի․․․

    Հոկտեմբերի 14-ի գիշերը զանգ եկավ, ասեց․ «Մայ, մի բան ասեմ, չվախենաս, ոտս կոտրվելա, բերել են հիվանդանոց․․․»։

    Չեմ ուզում հիշել, թե ինչ էր կատարվում հետս, մինչև կհասնեի հիվանդանոց ու էնտեղ իմացա, որ 10 օր կռիվա տվել Ջաբրաիլում ու վիրավորվելա ԱԹՍ-ից, որն ընկել էր հենց իր վրա․․․

    Սարսափելի գիշեր էր․․․ հետո բժիշկն ասեց, որ վիճակը շատ վատա ու կյանքը փրկելու համար պետքա ոտքը հեռացնեն․․․․

    Ես էլ չէի հասկանում ինչա կատարվում հետս, նույնիսկ մոռացել էի, որ բալիկի եմ սպասում, չէի ուզում համակերպվել էդ դաժան իրականության հետ․․․

    Բայց ինչ լինելու էր, եղավ․․․ Դաժան օրեր անցկացրինք հիվանդանոցում, հետո վերականգնողական փուլ․․․ բայց հիմա, փա՜ռք Աստծո, ամեն ինչ լավա, մենք էլի երջանիկ ենք ու արդեն երեքով․․․

    Ծնվեց մեր աղջիկը ու ավելի գունավորեց մեր կյանքը․․․

    ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ, որ թեկուզ վիրավոր, բայց նա վերադարձրեց իմ կեսին, խոստացավ ու ետ եկավ, ինձ մենակ չթողեց, մենք ուժեղ ենք միասին․․․

    Երանի թե բոլորնել վերադառնաին տուն, ախ երանի...

     

    Նյութի հեղինակ՝ Մարիամ Մինասյան

    Գյումրեցի տանկիստ Վահագը

    Գյումրեցի տանկիստ Վահագը

    Նախորդը

    Խիզախել ու տենչը հայի արյան մեջ է

    Խիզախել ու տենչը հայի արյան մեջ է

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: