- Բարև Ձեզ Սոֆի։ Ի՞նչ եք հիշում առաջինը, երբ հարցնում են Ձեզ մանկությունից, պատանեկությունից։ 

- Բարև Ձեզ։ Ես ծնվել եմ Երևանում, երաժշտի ընտանիքում։ Մանկությունս անհոգ է անցել, հիշում եմ, որ շատ ակտիվ երեխա եմ եղել, իսկ պատանեկությունս անցել է լի դժվարություններով և փորձություններով։ Այդ տարիներին հաճախել եմ դաշնամուրի, վոկալի, պարի և դրա հետ մեկտեղ այլ պարապմունքների։ Շատ սիրել եմ վոկալի և պարի դասերը։

Վեց տարեկանից հաճախել եմ ժողովրդական պարերի, իսկ 11 տարեկանից Dancehall, Hip-Hop պարաոճերի։


Սոֆի Բալաբնայան, Sof dance studio, Պարահունչ, Parahoonch

- Ինչպե՞ս բացահայտեցիք Hip-Hop, և ինչու ընտրեցիք հենց այս ոճի պարերը։

- Իմ բոլոր անցած ճանապարհների մեջ կա իմ մայրիկիս ուժը։ Քանի որ մայրս սովորել և ավարտել  է վոկալի բաժինը, իսկ պապիկս՝ Նիկալայ Պետրոսյանը, այնքան հզոր ձայն ուներ, այնքան հզոր մարդ էր, և դեռ շատ փոքրուց մեզ համար միշտ երգում և դաշնամուր էր նվագում։ Մեր ընտանիքում երաժշտության ձայնը անսպառ էր։ Ես այս ամենը տեսնելով ոգևորվում էի, շատ փորձեր արեցի որպեսզի գտնեմ իմ սրտինը։ ԵՎ ահա տարիներ հետո, երկար փնտրտուքներից հետո ես գնացի իմ սիրելի պարի դասերին։

Սկզբում դժվար էր, չէր ստացվում․․․ հիասթափություններ, հանձնվել, նորից առաջ գնալու ցանկություն, ոտքի կոտրվածք․․․

Որոշ ժամանակ հետո վերադարձա ու սկսեցի պայքարել իմ նպատակին հասնելու համար։ Ես ինքս իմ հանդեպ դեռ մանկուց պահանջկոտ եմ եղել։ Միշտ կանգնում էի հայելու առջև ու ասում էի, որ ես կարող եմ ավելին, ու ամեն օր ես ինձ նորովի էի բացահայտում։

Սովորելու տարիներին հասկացա, որ կա անարդարություն, կա պայքար, կա ուժ գնալու նպատակիդ ետևից անկախ դժվարություններից։ Ամեն անգամ դժվարություններին հանդիպելով մայրս թիկունքից ասում էր․ «Դու կարող ես, գնա առաջ, ետ մի նայիր․․․»։ Ու նրա մի խոսքը անգամ ինձ թևեր էր տալիս։

Ես սիրեցի պարի մեջ ազատությունը, և ընտրեցի իմ ճանապարհը։

Սոֆի Բալաբնայան, Sof dance studio, Պարուսույց, hoonch, պարահունչ, parahoonch

- Կնշեք Ձեր ամենահիշված բեմը, ելույթը, հաղթանակը։ 

- 2019 թվին իմ հաղթանակը Շուշիում, որը երբեք չեմ մոռանա, հիմա շատ քիչ եմ խոսում դրա մասին, որովհետև շատ հուշեր թողեցի այնտեղ։

Եվ իմ խմբի առաջին ելույթը։

 

- Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց դառնալ հիպ-հոպ պարերի ուսուցիչ:

- Ինձ ընդամենը մեկ անգամ, իմ ամենակարևոր մարդկանցից մեկը ասաց այս խոսքերը․ «Քեզ մոտ չի ստացվի, դու չես կարող»։ Ու ես կարողացա, և այդ խոսքերը դարձան միակ իմ առաջ գնալու կետը։ Ես երբեք չեմ թողնի, որ իմ ուժերի վրա կասկածեն։

Եվ 2020 թվին բացվեց Տորք Անգեղ  մարզամշակութային կենտրոնում Sof_dance_studio-ն։ 

Սոֆի Բալաբնայան, Sof dance studio, Պարուսույց, hoonch, Պարահունչ, Parahoonch

- Ինչպե՞ս եք անց կացնում Ձեր դասերը, որպեսզի դրանք հետաքրքիր և ոգեշնչող լինեն սաների համար:

- Ամեն դասին սովորում ենք շարժումներ, պարասրահում անցկացնում ենք մարտեր (battle), ունենում ենք մրցումներից հետո քննարկումներ, հոգեբանական զրույցներ սաների հետ։ Ցանկացած երեխայի հիասթափությունից հետո, պետք է երեխային ճիշտ մոտեցում ցույց տալ։ Նրա հետ առանձին զրուցել, և տալ ճիշտ խորհուրդներ։

Երեխաները ոգևորվում են, երբ իմանում են, որ ունենք մրցումներ և այդ մրցումներն մասնակցելու են նաև նրանք։

Եվ քայլում ենք դանդաղ, բայց հստակ քայլերով։

Սոֆի Բալաբնայան, Sof dance studio, Պարուսույց, hoonch, պարահունչ, parahoonch

- Ըստ Ձեզ, ինչ նշանակություն ունեն պարերը երեխաների համար, և կնշե՞ք մի քանի հատկանիշներ, որոնք կoգնեն առաջ գնալ երեխաներին։

- Ոչ միայն Hip-Hip-ում, այլ ցանկացած պարի մեջ, պետք է ապրես պարով, ցույց տաս քո ներաշխարհը։ Այն ինչը խոսքով չես կարողանում ասել, պարի միջոցով կարողանում ես արտահայտել։ Կարևոր հատկանիշներից են՝ կամքի ուժը, համբերատարությունը, աշխատասիրությունը։ 

Սոֆի Բալաբնայան, Sof dance studio, Պարուսույց, hoonch, պարահունչ, parahoonch

- Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ պարողներին, ովքեր ցանկանում են տիրապետել Hip-Hip ոճին:

- Սկսնակ պարողներին խորհուրդ կտամ ճիշտ մարզիչ ընտրել, ով Ձեզ թևեր տա ու չկտրի։ Միշտ հավատա Ձեր ուժերին, որ Դուք կարող եք ավելին, քան անում եք։

Եվ երբեք մի հանձնվեք, գնացեք Ձեր նպատակի ետևից։

Սոֆի Բալաբնայան, Sof dance studio, Պարուսույց, hoonch, պարահունչ, parahoonch

- Ինչպիսի՞ն էր Ձեր համար 2023-ը, և ի՞նչ նպատակներ ունեք 2024-ի համար։

- 2023 թիվը ինձ համար հաղթանակների տարի էր, մասնակցեցինք շատ հարմերգ-փառատոնների, մրցումների, ունենալով շատ հաղթանակներ։

2024-ում խմբի երեխաներիցս շատ սպասելիքներ ունեմ։ Իսկ նպատակների մասին չեմ սիրում խոսել, ժամանակը և մարդու գործերը ցույց կտան))

Սոֆի Բալաբնայան, Sof dance studio, Պարուսույց, hoonch, պարահունչ, parahoonch

- Ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը, հատկապես կանանց ու մայրիկներին։

- Զբաղվեք սպորտով, և անկախ դժվարություններց, մի՛ հանձնվեք, երեխաներին թույլ տվեք  իրականացնեն իրենց երազանքները, «առողջ մարմնում, առողջ հոգի»։

 

- Շնորհակալ ենք Պարաhoonch՝ պարերի թվայնացման ծրագրին մասնակցելու և այս գեղեցիկ հարցազրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ և Ձեր սաներին բազում հաղթանակներ ու նվաճումներ, և մեծ բեմեր․․․