Բաղադրիչներ.

  1. Ձուկ՝ մանր - 1կգ
  2. Սոխ - 200 գրամ
  3. Բուսայուղ - 100 գրամ
  4. Գինի կամ ջուր - 150 գրամ
  5. Քացախ - 50 գրամ
  6. Աղ, համեմունքներ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը Մանր ձուկը լվանում ենք, հեռացնում ենք գլուխները, պոչերը, ներքին օրգանները... Օղակաձև կտրատում ենք սոխը: Վերցնում ենք կաթսա, 1-ին շերտը դնում ենք սոխը, ապա ձկնիկներին, չենք մոռանում ավելացնել աղ, հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև: Այսպես շերտերով դասավորում ենք: Վերջում լցնում ենք բուսայուղ, քացախ, գինի կամ ջուր: Կափարիչով ամուր փակում նեք կաթսան, դնում ենք ցածր կրակին և եփում ենք 3-ից 5 ժամ: Պատրաստի ձկների փշերը այնքան են փափկում, որ ուտելու ժամանակ կարիք չի լինում հեռացնել: Այս բաղադրատոմսով պատրաստված ձկնիկները կարելի է և մատուցել անմիջապես, և պահածոյացնել ձմեռվա համար:   Բարի ախորժակ…